Արաբո Իսպիրյանի նոր տեսահոլովակում նկարահանվել է նաեւ դուստրը

Արաբո Իսպիրյանը շուտով նոր ստեղծագործությամբ կներկայանա: «Բալես»՝ այսպես է կոչվում երգը, որի տեսահոլովակի հերոսուհիներից մեկն էլ երգչի դուստրն է:

«Մի քանի ամիս առաջ իմ լավ ընկերը՝ Ռաֆֆի Ալթունյանը, զանգահարեց ու ասաց, որ ինձ համար նոր երգ ունի, որն էլ ես շատ հավանեցի, որոշեցի անմիջապես ձայնագրել ու հոլովակի նախապատրաստական աշխատանքներով զբաղվել: Նկարահանումը ծրագրում էինք ավելի վաղ անել, բայց իմ հյուրախաղերի պատճառով հետաձգվեց»,- BRAVO.am-ին պատմել է Արաբոն:

Արաբո Իսպիրյանի նոր հոլովակի նկարահանումներին


Տեսահոլովակի հերոսները երեխաներ են.«Նկարահանումները մի փոքր բարդ էին թվում, քանի որ փոքրիկների հետ էինք աշխատելու, բայց նրանք այնքան ջերմություն բերեցին տաղավար, որ միահամուռ ուժերով հեշտությամբ դուրս եկանք այդ փորձությունից:): Արդյունքը, կարծում եմ, բոլորին դուր կգա: Անկեղծ կլինեմ՝ երբեք այսքան լուսավոր ու ջերմ նկարահանումների չէի մասնակցել: Զավեշտալի մի դեպք պատմեմ՝ երբ բոլորն իրենց տեղերում պատրաստ էին սկսելուն, ռեժիսորն ու օպերատորն իրար հետ մի փոքր բարձր ձայնով խոսեցին, ինչից էլ երեխաներից մեկն ազդվեց ու սկսեց բարձր ձայնով լաց լինել, մյուսներն էլ հետեւեցին նրա օրինակին:): Մեկ ժամ չէինք կարողանում նրանց հանգստացնել»:

Տեսահոլովակի ռեժիսորը Վահե Հարությունյանն է, ով նաեւ երգչի պրոդյուսերն է:

Արաբո Իսպիրյանի նոր հոլովակի նկարահանումներին


Արաբոն աշխատանքային բուռն շրջանում է.«Վերջին մեկ ամսում համերգային շրջագայությունների եմ ունեցել: Երկու մեծ մենահամերգով հանդես եմ եկել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, հայրիկիս հետ համերգներ ենք ունեցել Բելգիայում, եղել եմ Տուապսեում: Բոլոր համերգներն էլ հիանալի են անցել՝ լեփ-լեցուն դահլիճներում: Ամեն անգամ հանդիսատեսիս հետ շփվելուց դրական լիցքերով եմ լիցքավորվում, ինչն էլ ինձ մղում է նորանոր երգեր ստեղծելուն»,- եզրափակել է երգիչը:

Today's most read news !
All news
Comments