«Չկարողացա ինձ զսպել եւ սկսեցի պարել». Սարգսի եւ Մանոյի անմոռանալի օրերը Վենետիկում

Դերասան-ամուսիններ Սարգիս եւ Մանո Գրիգորյանները 3 օր անցկացրել են Վենետիկում: Թե ինչ նպատակով էին մեկնել իտալական այս գեղեցիկ քաղաքը, Մանոն պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Հիմնական առիթը հայերի հարսանիք վարելն էր: Զույգը Բելգիայից է, բայց հարսանիքը տեղի ունեցավ Վենետիկում»,-նշել է դերասանուհին եւ ավելացրել, որ որոշել են առիթը համատեղել հանգստի հետ.«Շատ լավ օրեր ենք անցկացրել, հիացած ենք: 3 օրվա ընթացքում փորձել ենք լիովին տեսնել եւ վայելել Վենետիկի գեղեցիկ անկյունները»:


Նրա խոսքով՝ առաջին անգամ էին Իտալիայում եւ այն իրենց ուղղակի հմայել է.«Եղել ենք նաեւ Վերոնա քաղաքում, տեսել ենք՝ որտեղ է նկարահանվել «Ռոմեո եւ Ջուլիետը»»:

Մանոն նշել է նաեւ, որ Սան Մարկո հրապարակում զբոսնելիս չի կարողացել իրեն զսպել եւ պարել է.«Լսեցինք Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ինձ չկարողացա զսպել, սկսեցի պարել, իսկ բոլորը նկարահանում էին»:

Today's most read news !
  • Պատռված տաբատ, սպորտային կոշիկներ. Անժելա Սարգսյանի լուսանկարները
  • «Սիրելու եւ սիրված լինելու զգացումը կնոջն իսկապես ամենազոր է դարձնում». Աննա Թովմասյանի հմայիչ լուսանկարը
  • Արաբո Իսպիրյանի նոր տեսահոլովակում նկարահանվել է նաեւ դուստրը
  • «Միշտ էլեգանտ». Արմինկայի լուսանկարը Մալիբուից
All news
Comments