«Ուզում եմ, որ ոչ մի երեխա Հայկի նման մանկություն չունենա». «Թղթե երազանք»-ից Մանվել Լոռեցյանի իրական երազանքներն ու արձագանքները՝ դպրոցում

 

«Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» հեռուստասերիալը հեռուստադիտողին ամեն օր փոխանցում է տաբեր էմոցիաներ՝ հուզմունք, ժպիտ, թախիծ… իսկ այդ ամենում առանցքային դեր ունի ոչ միայն սցենարը, այլեւ դերասանական խաղը: Հեռուստասերիալը բացահայտեց մի շարք նոր եւ տաղադավոր դերասանների, որոնց թվում է 10-ամյա Հայկին մարմնավորող Մանվել Լոռեցյանը: Փոքրիկ տղայի հայացքը, խոսքն ու երազանքների ձգտումը հուզել է շատերին, եւ համոզված ենք՝ սերիալի երկրպագուներին կհետաքրքիր՝ ինչպիսի՞ն է Հայկի դերակատարն իրական կյանքում, ի՞նչ երազանքներ եւ նպատակներ ունի, եւ որքանո՞վ է նման իր կերտած հերոսին:

NEWS.am STYLE-ը զրուցել է հեռուստադիտողի կողմից միանգամից սիրված եւ ընդունված պատանու հետ՝ պարզելու շատերին հետաքրքրող հարցերի պատասխանները:

Today's most read news !
All news
Comments