Բացահայտելով Անուշիկ Ալավերդյանի ընտանիքը

Անուշիկ Ալավերդյանի ընտանիքը

Երաժիշտների ընտանիքից է սերում երգչուհի Անուշիկ Ալավերդյանը, ում ընտանիքն էլ այս անգամ բացահայտում է BRAVO.am-ը: Երգչուհու ընտանիքի գրեթե բոլոր անդամները հանրությանը հայտնի դեմքեր են:

Հայրս՝ Սարգիս Ալավերդյանը երգիչ-երաժիշտ է: Նա «Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավարն է: Մինչ օրս զբաղվում է երգ ու պարով:

Անուշիկ եւ Սարգիս Ալավերդյանները


Մայրս՝ Էլմիրա Ջամհարյանը մասնագիտությամբ ինժեներ է: Երկար տարիներ իր իսկ մասնագիտությամբ է աշխատել, այժմ՝ տնային տնտեսուհի է:

Ավագ եղբայրս՝ Հովակ Ալավերդյանը երաժիշտ է՝ կիթառահար: Այժմ բնակվում է Ամերիկայում ու զբաղվում իր սիրելի աշխատանքով:

Անուշիկ Ալավերդյանի եղբայրը


Քույրս՝ Արեւիկ Ալավերդյանը նույնպես երգչուհի է: Ամուսնությունից հետո բնակվում է Ֆրանսիայում, նա նույնպես զբաղվում է երգեցողությամբ:

Ամուսինս՝ Կարեն Մամիկոնյանը մասնագիտությամբ կինոօպերատոր է, երբեք չի աշխատել մասնագիտությամբ: Նա նույնպես երաժշտությամբ է զբաղվում: Հայաստանի լավագույն դաշնակահարներից է:

Անուշիկ Ալավերդյանն ու Կարեն Մամիկոնյանը 


Դուստրս՝ Մայա Մամիկոնյանը շուտով կդառնա 4 տարեկան: Մայան էլ երգի հանդեպ մեծ սեր ունի, մի քանի անգամ նույնիսկ ինձ հետ բեմ է բարձրացել ու երգել:

Today's most read news !
All news
Comments