Ռիփփին՝ նոր ֆոտոշարքի եւ հանգստի չմեկնելու պատճառի մասին

Երգչուհի Ռիփփիի համար ամառը բուռն աշխատանքային մթնոլորտում է անցնում: Հունիսին երգչուհին երկրպագուներին նոր՝ «Խոստում» երգի տեսահոլովակով ներկայացավ, այնուհետեւ նկարահանվեց Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Ժիրայր Գլենց» հեռուստանովելում: Նաեւ նոր երգերի ձայնագրություններ, ֆոտոշարքեր․․․

BRAVO.am-ի հետ զրույցում Ռիփփին ասել է, որ վերջին տարիներին աշխատանքային եռուզեռն իրեն թույլ չի տալիս արձակուրդի մեկնել. «Գործը շատ է, չեմ կարող թողնել ու գնալ հանգստանալու: Այս ամառ մեկը մյուսի ետեւից նոր տեսահոլովակներ եմ նկարահանել, երգեր ձայնագրել, մի քանի օր առաջ նոր ֆոտոշարք եմ իրականացրել: Օգոստոսի վերջին դարձյալ տեսահոլովակի նկարահանում ունեմ ծրագրած»,- պատմել է նա:

Ռիփփին


Երգչուհու նոր լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Էմին Բաղաջյանն է, ում հետ Ռիփփին նախկինում էլ համագործակցելու առիթներ ունեցել է: Ֆոտոշարքի գաղափարն էլ Ռուբեն Գրիգորովինն է:

Today's most read news !
All news
Comments