Աննայի եւ Դավիթի ռոմանտիկ հանգիստը Թաիլանդում. Ֆոտոշարք

Երիտասարդ ամուսիններ Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանն իրենց հերթական ուղեւորության համար ընտրել են «Ժպիտների երկիրը». հաճախ այսպես են անվանում Թաիլանդը: 

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Նրանք իրենց հանգիստն են վայելում Փհուկետ կղզում՝ այցելելով նաեւ հարակից այլ կղզիներ: Եվ, իհարկե, չեն մոռանում սոցցանցային իրենց էջերում ամենագեղեցիկ պահերով եւ լուսանկարներով կիսվել երկրպագուների հետ: 

Աննա Դովլաթյանը


«Հաճելի է արթնանալ տրոպիկական Թաիլանդում»՝ լուսանկարներից մեկն ահա այս գրառմամբ է տարածել դերասանուհի-երգչուհին: Մեկ այլ գրառմամբ էլ տեղեկացրել է, որ այն լողափում են, որը Հոլիվուդը սովորաբար վարձում է՝ ամենատարբեր նկարահանումների համար: «Սիրելիներս, սա այն լողափն է, որտեղ Լեոնարդո ԴիԿապրիոն նկարահանվել է «Լողափ» ֆիլմում»,-մանրամասնել է նա:
Today's most read news !
All news
Comments