Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում կներկայացնի Դայանա Դավթյանը (ֆոտո)

 

20-ամյա Դայանա Դավթյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Տիեզերք» հեղինակավոր գեղեցկության մրցույթում: Մեր ներկայցուցիչն ընտրվեց այսօր` հուլիսի 9-ին` Գյումրու Սեւ բերդ ամրոցում կայացած «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթի ժամանակ, որին մասնակցում էր 15 գեղեցկուհի: Չէին մասնակցում արտերկրից ժամանած մասնակիցները, քանի որ «Միսս Տիեզերք» մրցույթում իրավունք ունեն մասնակցելու միայն տվյալ երկրում գրանցված քաղաքացիները:

Լավագույն հնգյակում հայտնվեցին նաեւ Նաիրա Վարդանյանը, Մարինա Դանիելյանը, Անետա Գաբրիելյան եւ Լիանա Ոսկերչյանը: Ի դեպ, Անետան արժանացավ երկրորդ մրցանակին:

Միջոցառման հանդիսավարներն էին միջազգային գեղեցկության մրցույթների դափնեկիր, մոդել Լիլիթ Մարտիրոսյանն ու հաղորդավար Ժիրայր Ոսկանյանը:

Միջոցառման սկզբում աղջիկները ժյուրիի առաջ ներկայացան ազգային տարազով, այնուհետեւ` լողազգեստներվ եւ երեկոյան զգեստներով:

Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված էին հայ հանդիսատեսին ծանոթ արտիստներ եւ ոլորտի մասնագետներ, այդ թվում` «Միսս Արմենիա» հիմնադրամի խորհուրդի անդամներ Ռուբինա Գրիգորյանը եւ Գայանե Մանուկյանը, լրագրող Սահականուշ Սահակյանը, երգչուհի Էմմա Պետրոսյանը եւ երգիչ Արամոն:

«Հավանաբար շատերը մտածում են` ինչու են անցկացվում այս գեղեցկույան մրցույթները: Մեր հիմնադրամի նպատակն է մեր գեղեցկուհիների միջոցով ներկայացնել մեր երկիրը, մշակույթն ու գեղեցկությունն աշխարհին: Թող հաղթի նա, ով արժանի է»,-նշեց «Միսս Արմենիա» հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը:

Նշենք, որ հուլիսի 15-ին էլ կկայանա «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթը, որի հաղթողը Հայաստանը կներկայցնի «Միսս Աշխարհ» մրցույթում:

Today's most read news !
  • «Երջանիկ լինեք». Լիլուն լուսանկար է տեղադրել Գոռ Եփրեմյանի ու նրա ընտրյալի հետ
  • Բալիկի սպասող Սիլվա Հակոբյանի նոր ֆոտոշարքը
All news
Comments