Խորը դեկոլտե, սլացիկ ոտքեր․ Լուսինե Թովմասյանի շքեղ կերպարը

 

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Բալիկի սպասող գեղեցկուհին կադրում կրում է շքեղ, վարդագույն, փքված զգեստ, որն ընդգծել է սլացիկ ոտքերը, վարդագույն բարձրակրունկները, իսկ կերպարն ամբողջացնում է վզնոցը։ Երիտասարդ մայրիկը վառ դիմահարդարմամբ է, վարսերը՝ հավաքված։ Լուսինե Թովմասյանը կադրին կից գրել է․ «Կարծես ոչինչ չէր փոխվել , հիշողության գրկում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում գեղեցկուհին խոսել էրտարբեր թեմաների մասին։ «Մրցույթն ինձ համար հրաշալի իրադարձություն էր՝ առաջին հերթին այն պատճառով, որ իմ երկիրն էի ներկայացնում: Անչափ անհանգստացնող է գիտակցումը, որ դու ուղիղ եթերում ես, բոլորն արդյունք են սպասում, քո Հայրենիքը շունչը պահած հետեւում է»,- ասում էր նա «Միսս Եվրոպա-2005»-ի մասին։

Today's most read news !
All news
Comments