Կադրեր Տաթեւիկ Ադումյանի եւ Ժաննա Բուտուլյանի գարնանային զբոսանքից

 

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ:

Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Այս անգամ Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ։ Ընկերուհիները ցուցադրել են իրենց գարնանային զբոսանքը։ Տաթեւիկն ու Ժաննան առօրյա հանդերձանքով են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Տաթեւիկ Ադումյանը ներկայացել էր առանց շպարի։ «Վերջին երեկոն Պրահայում»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել էր դերասանուհին՝ օգտագործելով «առանց դիմահարդարման», «առանց ֆիլտրի» հեշթեգերը։

Today's most read news !
All news
Comments