«Եվրատեսիլ 2019». ով է Սրբուկը՝ Հայաստանի ներկայացուցիչը. «Լե Ֆիգարո»

 

Ֆրանսիական «Լե Ֆիգարո» թերթն անդրադարձել է «Եվրատեսիլ 2019» մրցույթի հայ մասնակցին՝ Սրբուկին։ Հրատարակությունը նշել է, որ երաժշտական մրցույթին Սրբուկի մասնակցության մասին հայտարարվել է նախորդ տարվա նոյեմբերին։ 24-ամյա երգչուհին մասնակցել է նաեւ «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծին եւ զբաղեցրել երկրորդ հորիզոնականը։ Նախորդ տարի Սրբուկը հայտնվել է «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծի եզրափակչում։

«Լե Ֆիգարո»-ն նշել է, որ Սրբուհի Սարգսյանը Հայաստանը մրցույթի ընթացքում կներկայացնի «Walking Out» երգով, որի խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է։


Պարբերականն անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի մասնակցության պատմությանն ու հաջողություններին։ Երկիրը միջազգային երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2006թ.-ին։ 2012թ.-ին Հայաստանը դրան չի մասնակցել քաղաքական պատճառներով. մրցույթն անցկացվում էր Ադրբեջանում։ 2018թ.-ին երկիրը ներկայացրեց Սեւակ Խանաղյանը, որը հանդես եկավ «Քամի» երգով։

Այս տարի կայանալիք մրցույթին Հայաստանի պատվիրակ Սրբուկը ելույթ կունենամայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչի առաջին կեսում։ «Եվրատեսիլ 2019»-ի հանգրվանը Իսրայելն է։ Մրցույթը կանցկացվի Թել Ավիվում՝ մայիսի 14-ին, 16-ին եւ 18-ին։

Loading Player ...
Today's most read news !
All news
Comments