Հմայիչ Իննա Խոջամիրյանը՝ շքեղ զգեստով

 

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը ներկայացել է հմայիչ կերպարում։

Իննան, ով այս ընթացքում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, բաց վարդագույն զգեստ է կրում։ Շքեղ զգեստն ընդգծել է դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը։ Իննա Խոջամիրյանը լուսանկարը չի մեկնաբանել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր առանց դիմահարդարմար եւ շքեղ ծաղիկների շրջապատում։ «Բոլոր ժամանակների Ռեմարկը կասեր. «Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:»....Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ...Թող Ձեզ սիրեն, Աստվածացնեն, փայփայեն, շահեն ու պահեն...ԳՈՆԵ ՄԻ ԱՄԻՍ»,- հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։

Today's most read news !
All news
Comments