Թանկ խաղալիք. ինչ արժե Քիմ Քարդաշյանի 1-ամյա դստեր պայուսակը

 

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը երեխաներին կարծես մանուկ հասակից է սովորեցնում շքեղության։ Աստղի ավագ դուստրը՝ Նորթ Ուեսթը, 5 տարեկան հասականում կրում է ամենահայտնի ապրանքանիշերի հագուստը, իսկ վերջերս հայտնվել է ամսագրի շապիկին։ Թանկ իրերից զրկված չէ նաեւ 1-ամյա Չիկագոն։ Քիմը Stories բաժնում տեսանյութ է հրապարակել դստեր մասնակցությամբ, որում փոքրիկը Yeezy-ի՝ 370 դոլար արժողությամբ կոշիկներ է կրում եւ Hermès-ի՝ 16000 դոլար արժողությամբ պայուսակ։

Փոքրիկի կրած աքսեսուարների գինը պարզել է Քիմի ֆան էջը՝ kkwcloset, որում հաշվարկվում է նրա յուրաքանչյուր կերպարի արժեքը։

Սա առաջինը անգամը չէ, երբ Քիմ Քարդաշյանը ցուցադրում է այս ապրանքանիշի պայուսակները։ Նախորդ տարվա ավարտին նա լուսանկար էր հրապարակելհանդերձասենյակից, որում լուսանկարվել էր Hermès-ի պայուսակների հավաքածուի ֆոնին։ Ինչպես հարիր է իսկական հայուհուն, հավաքածուի հիմնական գույնը սեւն է։ Հետաքրքիր է, որ այս ապրանքանիշի պայուսակները կարելի է ձեռք բերել սկսած 9000 դոլարից առանց հարկերի, սակայն դրանց արժեքը կարող է հասնել վեցանիշ թվերի, եթե պատրաստվում է էկզոտիկ կենդանիների կաշվից կամ զարդարվում է թանկարժեք քարերով։

Today's most read news !
  • «Իմ միակ». Լիլիթ Բաբասյանի եւ որդու լուսանկարը
  • Սեւ զգեստ, սպորտային կոշիկներ․ Էմմին ներկայացել է առօրյա հագուստով
  • Գոռ Հակոբյանի ընտանեկան ջերմ լուսանկարը
  • Լուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան լուսանկարները
  • Կարմիր շրթներկ ու ջինսե բաճկոն. Ռիփիի գրավիչ լուսանկարը
  • Ալինա Մարտիրոսյանի ջերմ լուսանկարը ամուսնու հետ
  • Ահա, թե ինչից է դուրս եկել Հայաստանը. երկու հեղափոխության հրատապությունը
  • Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց համակարգային կոռուպցիա ծնող պատճառները դեռ վերացված չեն
All news
Comments