Կամերայինի դերասանների զվարճալի ֆոտոշարքը` մարտի 8-ի առթիվ

Թե ինչ է լինում, երբ տղամարդիկ փորձում են զբաղվել կանանց գործերով՝ այսպիսի մի իրավիճակ են պատկերացրել Երեւանի կամերային թատրոնի դերասանները՝ մարտի 8-ին ընդառաջ: Նրանք որոշել են բաց չթողնել առիթը՝ գեղեցիկ ու յուրօրինակ ֆոտոշարքով շնորհավորելու Կանանց միջազգային օրը: Թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանն էլ նոր լուսանկարներն առաջինը BRAVO.am-ին է տրամադրել եւ պատմել նկարահանումների զվարճալի ընթացքի մասին:


Լուսինեի խոսքով` քանի որ առջեւում կանանց միամսյակն է, որոշել են չսահմանափակվել միայն մեկ շնորհավորանքով, այլ ամբողջ ամիս հետաքրքիր գրառումներով ու լուսանկարներով ժպիտ պարգեւել բոլորին.«Ֆոտոշարքը մոտ երկու շաբաթ առաջ ենք իրականացրել: Այս դեպքում լուսանկարվել են հիմնականում մեր տղաները` այդպիսով շնորհավորելով կանանց: Փորձել ենք պատկերացնել, թե ինչպես են տղամարդիկ զբաղվում կանանց գործերով` երբեմն նույնիսկ շատ տարօրինակ գործիքներով: Այսինքն՝ տղամարդկանց աշխատանքային գործիքներն ինտեգրելով կանանց խոհանոցում:)»,- պատմում է ռեժիսորը:


Նա նկատում է, որ շատ գունեղ, պայծառ, հետաքրքիր ու գարնանային ֆոտոշարք է ստացվել, որի նպատակն է ժպիտ պարգեւել կանանց: Այդ դեպքում կնշանակի՝ իրենք հասել են իրենց նպատակին, քանի որ ցանկացել են՝ լուսանկարները տեսնելիս կանայք ժպտան ու լավ տրամադրությամբ անցկացնեն իրենց օրը:


Լուսինե Երնջակյանն ասում է՝ շատ զվարճալի է եղել նկարահանումների ընթացքը: Նույնիսկ մի տեսանյութ են պատրաստել, որը շուտով կհրապարակեն իրենց ֆեյսբուքյան էջում, ու ավելի լավ կերեւա, թե ինչ պայմաններում ու ինչ տրամադրությամբ են ստացել այդ լուսանկարները.«Ֆոտոշարքի հեղինակը Հակոբ Քալաշյանն է, ում հետ արդեն երկու տարի է՝ համագործակցում ենք ու շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել»:


Մեր զրուցակիցը պատմեց, որ երկար ժամանակ մի այնպիսի տուն են փնտրել, որը կունենա գունեղ ինտերիեր եւ կհամապատասխանի իրենց ֆոտոշարքին: Սակայն երկար փնտրտուքներից հետո ի վերջո պարզել են, որ այդպիսի տուն ունի դիջեյ Գուեւոն, ում էլ խնդրել են մեկ օրով տրամադրել բնակարանը՝ նկարահանումներն իրականացնելու համար: Գուեւոն էլ սիրով համաձայնել է.«Այդպիսով մենք կարողացանք գեղեցիկն ու հաճելին համադրել օգտակարի հետ»,- կեսկատակ ասաց նա:

BRAVO.am-ը նույնպես միանում է Կամերային թատրոնի շնորհավորանքներին եւ պայծառ ու գարնանային օրեր մաղթում կանանց տարվա բոլոր օրերին:

Today's most read news !
  • «Իմ միակ». Լիլիթ Բաբասյանի եւ որդու լուսանկարը
  • Սեւ զգեստ, սպորտային կոշիկներ․ Էմմին ներկայացել է առօրյա հագուստով
  • Գոռ Հակոբյանի ընտանեկան ջերմ լուսանկարը
  • Լուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան լուսանկարները
  • Կարմիր շրթներկ ու ջինսե բաճկոն. Ռիփիի գրավիչ լուսանկարը
  • Ալինա Մարտիրոսյանի ջերմ լուսանկարը ամուսնու հետ
  • Ահա, թե ինչից է դուրս եկել Հայաստանը. երկու հեղափոխության հրատապությունը
  • Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց համակարգային կոռուպցիա ծնող պատճառները դեռ վերացված չեն
All news
Comments