Սեր, ուժ, խաղաղություն. Հայտնի հայ տղամարդիկ շնորհավորում են հայուհիներին

 

Դե, կանայք՝ շնորհավոր :) Վերջապես եկավ տարվա ամենասպասված օրը (համենայն դեպս՝ մեզ համար), երբ յուրաքանչյուր կին կամ աղջիկ առավել, քան երբեւէ իր վրա է զգում ուժեղ սեռի ամբողջ ուշադրությունը:

Իհարկե, նվերներն ու անակնկալները սպասված են բոլորի համար, բայց առավել, սպասված են տղամարդկանց հնչեցրած անկեղծ խոսքերն ու մաղթանքները:

NEWS.am STYLE-ը զրուցել է հայտնի տղամարդկանցից մի քանիսի հետ ու պարզել, թե ինչ մաղթանք ունեն նրանք հայ կանանց:

Անդրե

Շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնը: Հայ մայրերին մաղթում եմ, որ իրենց որդիների ծառայությունն անցնի խաղաղ երկնքի ներքո, թող ձեր որդիներն առողջ ու անվնաս վերադառնան տուն:

Աղջիկներին եւ կանանց էլ նույնն եմ մաղթում, որ իրենց սիրելի զինվորները առողջ վերադառնան ծառայությունից: Մեր երկրի նման երկրներում ամենակարեւոր մաղթանքը խաղաղությունն է՝ սահմանին:

Մաղթում եմ ձեզ նաեւ սեր, երջանկություն, առողջություն եւ բազում հաջողություններ:

Բեն Ավետիսյան

Շնորհավորում եմ բոլոր կանանց եւ աղջիկներին, մաղթում, որ ձեր դեմքին միշտ փայլի ժպիտը, աչքերում լինեն միայն երջանկության արցունքներ, սրտերը լի լինեն սիրով, հոգին՝ ջերմությամբ:

Առանձնակի շնորհավորում եմ մեր մայրերին, քույրերին եւ սիրելիներին:

Շնորհակալ եմ, որ մեր կողքին եք ցանկացած պարագայում: Մենք առանց ձեզ, իրոք, չէինք լինի: Ոչ միայն այս մեկ ամսվա, այլեւ ամբողջ տարվա ընթացքում զգացեք ձեր հանդեպ այս ուշադրությունն ու սերը:

Արա Մարտիրոսյան

Շնորհավորում եմ բոլոր կանանց՝ մարտի 8-ի առթիվ: Մաղթում եմ սեր եւ երջանկություն: Թող յուրաքանչյուր կնոջ կողքին լինի իսկական տղամարդ:

Վարուժան Մարգարյան

Շնորհավորում եմ կանանց և աղջիկներին` մարտի 8-ի կապակցությամբ։ Մնացեք այնպիսին, ինչպիսին, որ կաք, այսինքն` գեղեցիկ, ուժեղ եւ, իհարկե, միշտ ժպտացեք։ Եվ ցանկանում եմ մեջբերում անել՝

“Нет женщин нелюбимых,

Невстреченные есть...

Нет женщин нелюбимых,

Пока мужчины есть”.

Андрей Дементьев.

Վան Եղիազարյան (NEMRA)

Շնորհավորում եմ բոլոր աղջիկներին և կանանց` մարտի 8-ի կապակցությամբ. միշտ այդպես սիրուն եղեք ու գեղեցկացրեք մեր երկիրը ձեր ներկայությամբ:

Տղամարդիկ առանց ձեզ ոչինչ են (իհարկե, դուք էլ՝ առանց տղամարդկանց):

Դավիթ Աղաջանյան

Շնորհավորում եմ մեր գեղեցիկ սեռին եւ մաղթում, որ միշտ հավատարիմ եւ  նվիրված լինեն իրենց տղամարդկանց, լինեն կանացի, նուրբ, քանի որ կինը որակյալ բենզինն է, իսկ տղամարդը հզոր շարժիչը:

Today's most read news !
All news
Comments