«Կխնդրեի հարգել իմ անձնականը». Ադրիանա Գալստյանը` ընտրյալ ունենալու լուրերի մասին

 

Դերասանուհի Ադրիանա Գալստյանն այս շրջանում հարցազրույցներ նախընտրում է չտալ, սակայն վերջերս իր անձնականի շուրջ համացանցում տարածված խոսակցությունները ստիպեցին դերասանուհուն խոսել եւ պարզաբանումներ անել:

Բանն այն է, որ ինչպես երկու տարի առաջ, օրերս կրկին որոշ էջեր տարածել են Ադրիանայի եւ Վահան անունով երիտասարդի լուսանկարները` խոսակցություններ բարձրացնելով, թե դերասանուհին նշանվել է: Ադրիանան NEWS.am STYLE-ի հետ զրույցում հերքեց տարածված խոսակցությունը` հավելելով.

«Առհասարակ չեմ սիրում անձնականիս վերաբերյալ խոսել, բայց չեմ էլ կարող լռել, երբ տեսնում եմ, որ անհիմն խոսակցություններ են տարածվում եւ դառնում անդադար քննարկման թեմա: Պետք չէ լուսանկարների հիման վրա անել ոչ ճիշտ վերլուծություններ: Նախ` տվյալ լուսանկարն արվել է մոտ 2 տարի առաջ, եւ նույն ժամանակաշրջանում ես կրկին հերքել էի տարածված լուրը: Այսօր եւս ոչինչ չի փոխվել: Լուսանկարի երիտասարդն իմ ընտրյալը չէ եւ ես չեմ նշանվել: Կխնդրեի հարգել իմ անձնականն ու չփորձել ոչ ճշգրիտ ենթադրություններ անել»,-նշեց դերասանուհին` կոչ անելով երկրպագուներին չհավատալ այն ամենին, ինչն առանց իր պարզաբանման դառնում է քննարկման թեմա:

Today's most read news !
  • Մերի Մակարյանը մայրիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել
  • «Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը
  • Հասմիկ Կարապետյանի ջերմ ընտանեկան լուսանկարները
  • Լիլիթ Հովհաննիսյանի հմայիչ լուսանկարը
All news
Comments