«Փարիզն առանց Ազնավուրի պատկերացնելն այլեւս անհնար է...». Իվետա Մուկուչյան

 

Երգչուհի Իվետա Մուկուչյանը Փարիզում արված լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ այն «առավել ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ էր»:

«Լիովին վայելել եմ Փարիզը, այս անգամ այն առավել ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ էր: Ամենուր հենց այդ տրամադրությունն էր... Ընկերներիս հետ Փարիզի սրտում՝ Շանզելիզե փողոցում, երգում էինք Je m'voyais deja-ն։ Նույն պատկերն էր նաեւ ամենուր։ Փարիզն առանց Ազնավուրի պատկերացնելն այլեւս անհնար է...»,- մեկնաբանություններում գրել է նա։ 

Մուկուչյանը մասնակցել էր Փարիզում տեղի ունեցած մեծն Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որին ներկա էին եղել նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, եւ այլք։

Today's most read news !
  • Մերի Մակարյանը մայրիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել
  • «Էյֆորիա…». նուրբ ու ոճային Իննա Խոջամիրյանը
  • Հասմիկ Կարապետյանի ջերմ ընտանեկան լուսանկարները
  • Լիլիթ Հովհաննիսյանի հմայիչ լուսանկարը
All news
Comments