«Իմ անակնկալը ուշացավ, Արտակը հաղթեց». Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը 7 տարեկան է: Թե ինչպիսին են եղել անցած տարիները, ինչպես է կարողացել ամուսինն անակնկալի բերել կնոջը, եւ ինչու է ուշացել իր անակնկալը, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

«Արտակն ուղիղ կեսգիշերին մի րոպեով անհետացավ եւ ներս եկավ վարդերի փնջով: Շատ հուզվել էի, քանի որ անակնկալների հարցում միշտ առաջ եմ ընկել, բայց այս տարի նա հաղթեց»,-պատմել է Անահիտը ու ավելացրել, որ դրան հաջորդել է իրենց երկար զրույցը.«Վերհիշեցինք մեր պատմությունն ու թե ինչ արագ անցան տարիները: Թվում էր՝ նոր էինք վերապրել առաջին զգացողություններն ու շփումը, բայց հետո նայեցինք մանկական սայլակին, որում մեր փոքրիկ Մհերն էր, բազմոցին քուն մտած դպրոցական Հայկին եւ մեր հասուն աղջիկներին, որոնք այլեւս երեխա չեն, եւ հասկացանք, որ 7 տարին բավականին էլ մեծ փոփոխություններ է բերել»:

Անահիտ Կիրակոսյանը


Պարզվում է՝ զույգի օրը պլանավորել է իրենց հարսանիքի կնքահայրը.«Օրվա ընթացքում նա զանգահարեց, մեզ ժամադրեց ռեստորաններից մեկում եւ ասաց` իր օրհնությամբ միացել ենք, ինքն էլ կկազմակերպի մեր օրը: Հրավիրեցինք նաեւ մեր ընկերներին, եւ նրանց հետ նշեցինք: Մինչ ուշ գիշեր զրուցեցինք, ամփոփեցինք մեր կյանքը»:

Ռեստորանում էլ Անահիտին նոր անակնկալ է սպասվել.«Վառվող փոքրիկ տորթ, ծաղիկներ, եւ տոնական տրամադրությունն ապահովված էր»,-նշել է նա:

Անահիտ Կիրակոսյանն՝ ամուսնու հետ


Դերասանուհին ասել է նաեւ, որ իր անակնկալը մի փոքր կուշանա.«Երգ եմ գրել, ինչպես միշտ երաժշտությունն ու խոսքերն իմն են, իսկ իմ մուսան` Արտակը: Այն դեռ պատրաստ չէ, քանի որ այս անգամ ավելի լուրջ եմ տրամադրված, ուզում եմ որակով եւ մնայուն հոլովակ նկարահանել: Ուշ լինի, նուշ լինի»:

Today's most read news !
  • «Փարիզուհու հագուկապով երեւանցին՝ Լոս Անջելեսում». Արմինկայի ոճային լուսանկարները
  • «Այն, ինչ երեկ ցավեցնում էր, վաղը չես էլ հիշի…». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարները՝ Դուբայից
  • Իննա Խոջամիրյանի լուսանկարը Տաթեւից
  • «Իմ կյանքի ընկեր, իմ սիրտ, իմ երջանկություն...». Սարգիս Գրիգորյանի ջերմ շնորհավորանքը կնոջը
  • Բաներ, որ չի ասել պաշտպանության ոչ մի այլ նախարար
  • Ինչ է ասել վարչապետը Գագիկ Ծառուկյանին. կարճ և կոնկրետ
All news
Comments