«Ես եւս համարձակ եմ սիրո հարցում». Անելյա Գուբրյանը՝ «Էլենի օրագրի» իր հերոսուհու, մոդելինգի եւ երազանքների մասին

 

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալի ամենանուրբ եւ գեղեցիկ կերպարներից է Անին, որին մարմնավորում է մոդել-դերասանուհի Անելյա Գուբրյանը: Թվում է, թե ապահով ընտանիքում ծնված գեղեցիկ աղջիկը չի կարող ունենալ ոչ մի խնդիր, սակայն Անելյայի հերոսուհին գլամուրային կյանքով ապրող հարուստ աղջիկներից չէ: Անին ստիպված է պայքարել հանուն առողջության եւ հանուն սիրո…

NEWS.am STYLE-ը 18-ամյա մոդելի հետ զրուցել է իր կերպարի, սիրո մեջ համարձակ քայլերի, մոդելինգի եւ դերասանության մասին:

Անելյակպատմե՞ս՝ ինչպես եւ երբ սկսվեց մոդելային գործունեությունդ:

Փոքր տարիքից մասնակցում եմ ցուցադրությունների եւ ֆոտոնկարահանումների, բայց 2016 թ-ից որոշեցի ավելի պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել մոդելինգով: Ընդունվեցի Atex նորաձեւության կենտրոն եւ մասնակցեցի այնտեղի դասընթացներին: Դրանից հետո սկսվեց իմ մոդելային կարիերան:

Ի՞նչ մասնագիտություն ես ստանում:

Սովորում եմ Երեւանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի առաջին կուրսում:

Այժմ քեզ տեսնում ենք «Էլենի օրագիրը» հեռուստասերիալումԻնչպե՞սստացվեց մոդելինգից անցումը դերասանության:

Ես անցում չեմ կատարել: Փորձում եմ երկուսն էլ համատեղել, քանի որ երկուսի հանդեպ էլ մեծ սեր եմ տածում: 

Քեզ ո՞ր հարթակում ես ավելի լավ զգումպոդիումի վրաթե՞ նկարահանմանհրապարակում:

Պոդիումի վրա զգում եմ մարդկանց անմիջական կապը, ինչի շնորհիվ մեծ ադրենալին եմ ստանում, իսկ նկարահանման հրապարակում եւս շատ ոգեշնչված եմ աշխատում, քանի որ զգում եմ մեծ պատասխանատվություն՝ աշխատելով բարձր վարկանիշ ունեցող հեռուստասերիալում: Փորձում եմ գոհացնել թե ինքս ինձ, թե նկարահանող խմբին եւ հեռուստադիտողին: Ինձ համար այս երկու աշխատանքն էլ կյանքիս կարեւոր փուլերն են. կարծում եմ՝ սերս փոխադարձ է (ժպտում է):

Խոսենք կերպարիդԱնիի մասինԻնչո՞վ այն քեզ գրավեց:

Ինձ միշտ գրավում են մարդիկ, որոնք լավատես են, եւ յուրաքանչյուր իրավիճակում էլ տատանվելու, անորոշ մնալու եւ բացասական լիցքերով լցվելու փոխարեն գտնում եմ մոտիվացվելու կետեր:

Անին չի վախենում ինքն անել առաջին քայլը սիրո մեջԴու ինչպիսի՞ն ես այդհարցումՀամաձա՞յն ես կերպարիդ գործողությունների հետ:

Ես եւս համարձակ եմ սիրո հարցում: Չեմ կարծում, թե սիրո մեջ կան առաջնային կամ երկրորդային քայլեր: Եթե կա սեր, ուրեմն ամեն ինչ բալանսի մեջ է, եւ հենց դա է առաջնային:

Ինչպիսի՞ կերպար է քեզ համար Անինլուսավո՞րթե՞ տխուր:

Հենց տխրությունից է արթնանում իր լույսն ու ծածկում յուրաքանչյուր հուսահատություն:

Հաջորդիվ ինչպիսի՞ հերոսուհու կցանկանայիր մարմնավորել:

Կերպար, որը կհորդորի մարդկանց չնահանջել եւ լինել ուժեղ:

Խաղընկերներիցդ ո՞ւմ հետ ես ավելի մեծ հետաքրքրությամբ աշխատում:

Յուրաքանչյուրն ինձ համար յուրովի հետաքրքիր է՝ թե որպես անձ, թե որպես կերպար: Ինձ համար մեծ ուրախություն է աշխատել հասուն եւ լեցուն մարդկանց հետ, որոնցից սովորելու շատ բաներ ունեմ:

Ի՞նչ նախասիրություններ ունես առօրյայումԻնչո՞վ ես զբաղվումնկարահանումներից դուրս:

Քանի որ իմ օրը շատ հագեցած է անցնում, ազատ ժամանակ փորձում եմ հանգստանալ ընկերներիս շրջապատում կամ կարդալ, ինչն ինձ օգնում է ավելի լավ ճանաչել իմ անձը:

Ի՞նչ երազանքներ եւ նպատակներ ունես:

Երազանքներս ինձ գեղեցկացնում են, դրանց մեծ մասը դառնում են նպատակներ, որոնք կիրագործեմ մոտակա 2-3 տարիների ընթացքում: Բայց ունեմ երազանքներ, որոնք պետք է մնան միայն իմ սրտում, այսինքն՝ անիրական են. դրանք են տարբերում ինձ բոլորից, քանի որ անիրական երազանքները կյանքի հմայքն են…

Today's most read news !
  • «Փարիզուհու հագուկապով երեւանցին՝ Լոս Անջելեսում». Արմինկայի ոճային լուսանկարները
  • «Այն, ինչ երեկ ցավեցնում էր, վաղը չես էլ հիշի…». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարները՝ Դուբայից
  • Իննա Խոջամիրյանի լուսանկարը Տաթեւից
  • «Իմ կյանքի ընկեր, իմ սիրտ, իմ երջանկություն...». Սարգիս Գրիգորյանի ջերմ շնորհավորանքը կնոջը
  • Բաներ, որ չի ասել պաշտպանության ոչ մի այլ նախարար
  • Ինչ է ասել վարչապետը Գագիկ Ծառուկյանին. կարճ և կոնկրետ
All news
Comments