Յանայի եւ Սուրենի ընտանիքի տոնական նոր ֆոտոշարքը

«2018 թվականը բավական լավ տարի էր մեր ընտանիքի համար՝ հագեցած աշխատանքով, արտերկրում ունեցած գունեղ եւ ակտիվ հանգստով, տարբեր ձեռքբերումներով եւ տարեվերջին գերազանցիկ աղջիկ ունենալով: Եվ ամենակարեւորը՝ փառք Աստծո, բոլորս առողջ ենք եւ երջանիկ»՝ ահա այս տողերով է տարին ամփոփել Յանա Դանիելյանը, ով տոներին ընդառաջ ընտանիքի հետ նոր ֆոտոշարք է իրականացրել` այն տրամադրելով BRAVO.am-ին:

Յանա Դանիելյանը


Հաղորդավարուհին ասել է, որ ինքն ու ամուսինը բավական խիտ գրաֆիկ ունեն այս շրջանում.«Անկեղծ ասած՝ հավատս չի գալիս, որ մի քանի օրից արդեն Նոր տարի է: Այս տարի լինելու ենք Հայաստանում՝ տանը: Ճիշտ է՝ շատ էինք ուզում արտերկիր մեկնել, բայց աշխատանքային զբաղվածությունը թույլ չի տալիս: Չենք տխրում, բացը կլրացնենք գարնանը»:

Ադելը


Յանան խոստովանել է նաեւ, որ երազանքներ չունի, հեքիաթներին եւ հրաշքներին չի հավատում.«Չգիտեմ՝ լավ է, թե` ոչ: Բայց լինելով չափազանց ռեալիստ` ունեմ բազում նպատակներ, որոնք հատ առ հատ իրականացնելով շարժվում եմ առաջ»:

Յանա Դանիելյանը եւ Սուրեն Փահլեւանյանն՝ իրենց դստեր հետ


Նա չի մոռացել նաեւ շնորհավորել բոլորի գալիք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը. «Ուզում եմ սրտանց շնորհավորել Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող իմ հայրենակիցներին: Բոլոր ընտանիքներին սեր, խաղաղություն եւ երջանկություն եմ մաղթում: Թող այս տարի կատարվեն բոլորի նվիրական երազանքներն ու նպատակները»:

Today's most read news !
  • Կարճ զգեստ, սպորտային կոշիկներ. Շողեր Թովմասյանի լուսանկարը
  • Մարիամ Մելիքյանը՝ խորը դեկոլտեով ուլտրակարճ հանդերձանքով
  • «Զգուշացե՛ք նրանից, ով հարվածին հարվածով չի պատասխանում»․ հմայիչ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը
  • Իննա Խոջամիրյանը փայլել է վագրային պրինտով զգեստով
  • Առաջին լուսանկարները Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից
  • Ոճային ակնոց. Մարինկա Խաչատրյանի ամառային կերպարը
  • Հմայիչ Արփի Գաբրիելյանի լուսանկարը Գերմանիայից
  • «Դու լավագույն հայրն ես». Լուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան լուսանկարը
All news
Comments