«Իմ հետեւորդներն այդքա՜ն շատ չեն, որքան Սելենա Գոմեսինը, բայց ես էլ կնկարվեմ նույն բազկաթոռին նստած»․ Արմինկայի հմայիչ լուսանկարը

 

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում Արմինկան ներկայացել է դասական, հմայիչ կերպարում։ Իր տեղադրած լուսանկարում երգչուհին կրում է սպիտակ, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Արմինկան նավի վրա է, իսկ հմայիչ լուսանկարներին կից երգչուհին պատմել է այն բազկաթոռի պատմությունը, որի վրա նստած նկարվել է։

Արմինկան գրել է․ «Նավապետն ինձ ասաց, որ, երբ @selenagomez -ն այս նավի վրա նշում էր իր ծննդյան տարեդարձը, նկարվել է այս բազկաթոռին նստած, և այդ նկարը հրապարակել իր Instagram -ի էջում: Ես էլ նրան ասացի, որ, թեև իմ հետևորդներն այդքա՜ն շատ չեն, որքան Սելենայինը, բայց ես էլ կնկարվեմ նույն բազկաթոռին նստած, և նկարով կկիսվեմ նրանց հետ»։

Today's most read news !
  • Մոսկվայի «յուրահատուկ» շնորհավորանքը Փաշինյանին
  • Հուսահատ գրոհ նոր խորհրդարանի ուղղությամբ
  • Քոչարյանի կողմնակիցները նրան «փուռն» են տալիս
  • Սիլվի Բարկովան՝ ամուսնու հետ
  • Հայկոն մայրիկի հետ լուսանկար է հրապարակել եւ շնորհավորել նրա տարեդարձը
  • Կարմիր շրթներկ. Աննա Թովմասյանի գրավիչ լուսանկարները
  • Ինչպիսին է Լիլուի կյանքը Լոս Անջելեսում
  • «Էլ առաջվանը չեմ…». Սարգիս Գրիգորյան
All news
Comments