Սիրուշոյի նոր ոճային street style-ը

 

Երգչուհի Սիրուշոն հայկական երգարվեստի այն երգչուհիներից է, ով, չնայած ոչ այնքան հաճախ է նորություններով հանդես գալիս, սակայն կարողանում է ներկայանալ միշտ նորովի ու հետաքրքիր լինել իր երկրպագուներին:

Instagram-ում Սիրուշոն այնքան էլ ակտիվ չէ, եւ ժամանակ առ ժամանակ նրա երկրպագուները հասցնում են կարոտել երգչուհուն եւ նրանից սպասել նոր հրապարակումների:

Այս անգամ գեղեցկուհի-երգչուհին իր լսարանին է ներկայացել բավականին շքեղ առօրեական հանդերձանքով: Սիրուշոն իր միկրոբլոգում հրապարակած լուսանկարում մարմինն ընդգծող սեւ տաբատով, բլուզով ու մարմնագույն վերարկուով է, իսկ ոճային street style-ը նա ամբողջացրել է թրենդային այեւային ակնոցով ու բանդանայով: 



Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ուսանկար էր հրապարակել, որում նա առօրյա, գեղեցիկ, սպորտային հագուստով եւ կոշիկներով էր։ Երգչուհին իր տեղադրած հմայիչ լուսանկարին կից մեկնաբանություն չէր թողել, սակայն նա օգտագործել էր «Դեպի Լիոն, համերգ» անգլալեզու հեշթեգերը:

Today's most read news !
  • Հայ աստղեր, ում 2018թ.-ը երեխա է պարգեւել
  • Լիլիթ Հովհաննիսյանը՝ կարճ մազերով
  • Լուսինե Թովմասյանի ջերմ ընտանեկան լուսանկարը՝ հանգստի վայրից
  • Ալիևն ակամա ասել է, թե ինչի համար է պետք Հայաստանի լեգիտիմ իշխանությունը
  • Ով է քաղաքականացնում Գյումրիի ողբերգությունը. ՌԴ դեսպանատան արձագանքը
  • Արցախի պաշտպանության նախարարը փոխվեց. հանգուցալուծո՞ւմ, թե՞ մեծ փոփոխությունների սկիզբ
All news
Comments