Էլեն Ասատրյանը ներկայացել է ուլտրակարճ զգեստով

 

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի 80.3 հազար հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային կերպարներով:

Միկրոբլոգի իր էջում հրապարակված նոր լուսանկարում երիտասարդ դերասանուհին ներկայացել է սեւ, ուլտրակարճ զգեստով, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը: Էլենի կերպարըլրացնում են նրա սեւ բարձրակրունկները: Գայթակղիչ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը.

«Մեր թևերն ամենահարազատ ձեռքերն են ջարդուփշուր արել: Բարձրացրել, հասցրել ամպերին ու բաց թողել առանց նախազգուշացման:

Մեզ ծնկի է բերել անտարբերությունը հենց նրանց, ովքեր ժամանակին համբուրել են մեր վերքերը:

Մենք փորձել ենք փնտրել մեր սխալներն այնտեղ, ուր թերացել են միայն իրենք: Ու ներել ենք անգամ այնտեղ, ուր մեզ հաստատ նույնը չէր ներվի: Մեզ կշտամբել են ճիշտ այնքան, որքան պետք էր գնահատել:

Մեր երազանքները թաղվել են այն հողում, որում ծիլ են տվել առաջին մեր հույսերը, որում ծնվել է, գուցե, առաջին մեր սերը:

Մենք տվել ենք ավելին, քան ստացել ենք, ու զարմանալիորեն շատերիս դա հերիքել է…»:

Today's most read news !
  • Անի Երանյանն անճանաչելի է դարձել՝ կտրուկ փոխելով սանրվածքը
  • Մարինկա Խաչատրյանի եւ նրա փեսացուի ջերմ գրկախառնությունը
  • «Ցավում եմ, որովհետև քանակն այսօր սպանեց որակը»․ Նազենի Հովհաննիսյանի՝ հեռուստատեսության համաշխարհային օրվան նվիրված գրառումը
  • Մերի Մակարյանի եւ ամուսնու սիրառատ գրկախառնությունը
All news
Comments