Ծնվել է Հայկ Պետրոսյանի երկրորդ որդին

Սեպտեմբերի 3-ից Հայկ Պետրոսյանի ընտանիքը վայելում է երկրորդ բալիկի ներկայությունը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3.8կգ քաշով եւ 55 սմ հասակով: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երջանիկ հայրիկը:

«Երկրորդ անգամ հայր դառնալու լուրն իմանալով՝ պարուրվեցի անբացատրելի զգացողություններով, երջանկությամբ, նաեւ պատասխանատվությամբ: Այժմ հասկանում եմ, որ եւս մեկ էակ կա, ում մասին պետք է մտածեմ եւ հոգ տանեմ, ավելի լուրջ եմ այժմ նայում կյանքին»,-մեզ հետ զրույցում նշել է դերասանը:

Հայկ Պետրոսյանը` կնոջ հետ


Թեեւ փոքրիկի համար անվան մի քանի տարբերակ են ունեցել, որոշել են ծնվելուց հետո նրան համապատասխան անուն տալ.«Ուզում էի տեսնել, նոր անունը դնել, եւ այդպես էլ եղավ. նա Արեգն է»,-պատմել է Հայկը:

Դերասանի խոսքով` ավագ որդին՝ Նարեկը, շատ է սիրում եղբորը, հոգ է տանում նրա մասին.«Այժմ Նարեկի նկատմամբ ավելի ուշադիր ենք դարձել, որպեսզի ոչ մի վայրկյան չմտածի խանդի մասին»:

Հայկ Պետրոսյանը` որդու հետ

Today's most read news !
  • Անի Երանյանն անճանաչելի է դարձել՝ կտրուկ փոխելով սանրվածքը
  • Մարինկա Խաչատրյանի եւ նրա փեսացուի ջերմ գրկախառնությունը
  • «Ցավում եմ, որովհետև քանակն այսօր սպանեց որակը»․ Նազենի Հովհաննիսյանի՝ հեռուստատեսության համաշխարհային օրվան նվիրված գրառումը
All news
Comments