Մոսոն իր 30-ամյակի օրը խնջույք է կազմակերպել ապագա երեխայի պատվին

BRAVO.am-ն առաջինն է պատմել,  որ Մոսո Կարապետյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը շուտով ծնողներ կդառնան: Օրեր առաջ՝ Մոսոյի 30-ամյակի օրը, զույգը կազմակերպել է նաեւ ապագա փոքրիկին նվիրված արարողությունը, որը լայն տարածում ունի Միացյալ Նահանգներում: Երեկոյի մանրամասներն ու լուսանկարներն այս անգամ եւս ամուսինները տրամադրել են մեզ:

Քրիստինա Հովհաննիսյանը


«Ասում են՝ 30-ամյակը պետք է մեծ նշել: Մենք էլ որոշեցինք երկու առիթները միասին տոնել, քանի որ ամերիկյան ավանդույթի համաձայն, հղիության հենց այս շրջանում են կազմակերպում «բեյբի շաուերը»»,-պատմել է «Ֆուլ Հաուս» նախագծի դերասանը:

Մոսոյի խոսքով՝ արդեն որոշել են իրենց առաջնեկի անունը՝ Լեո.«Իմ եւ կնոջս ամենասիրելի անուններից մեկն է»:

Քրիստինա Հովհաննիսյանը եւ Մոսո Կարապետյանը


Ապագա հայրիկը նշել է նաեւ, որ շատ լավ եւ ուրախ օր են անցկացրել. «Հյուրերը մեր ընկերներն ու բարեկամներն էին: Վստահ եմ՝ այս ծնունդս միշտ կհիշեմ»:

Today's most read news !
  • Սիդնի Գրիգորյանի ընտանիքի տոնական ֆոտոշարքը
  • «Վերջապես տանն եմ». Անահիտ Սիմոնյանի եւ Հայկոյի սիրառատ լուսանկարը
  • «Իմ սեր». Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի ջերմ լուսանկարը
  • Իննա Խոջամիրյանը ցույց է տվել՝ ինչպիսին էր մանուկ հասակում
  • Սիլվա Հակոբյանը ցույց է տվել ծնողներին եւ շնորհավորել հայրիկի ծննդյան օրը
  • Մոսկվան արձագանքում է Հայաստանի ընտրություններին. ապտա՞կ, թե՞ ակնարկ
  • Ականապատման աննախադեպ ծավալ. նախկին համակարգի հետևանքը
  • Եվրասիական ակումբը հասկացել է, որ Փաշինյանը չէ խնդիրը
All news
Comments