Նազենի Հովհաննիսյանի գրառումը Ֆրանսիայի հաղթանակի մասին եւ նոր լուսանկարները՝ Փարիզից

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ Ֆրանսիա-Խորվաթիա դիտարժան ֆուտբոլային հանդիպման մասին քննարկումները դեռ շարունակվում են: Շատերը մինչ այս պահը տխրում են, որ խորվաթներին չհաջողվեց այս տարի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ մյուս ֆուտբոլասերներն էլ շարունակում են ուրախանալ Ֆրանսիայի հաղթանակի համար:

Ֆրանսիայի հավաքականի հաղթանակն ուրախացրել է նաեւ հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, որը երեկ` մինչ խաղի արդյունքը, լուսանկար էր հրապարակել օրերս Հայաստան ժամանած լեգենդար ֆուտբոլիստների հետ եւ հույս հայտնել, որ Ֆրանսիայի հավաքականը կհաղթի: Իսկ այսօր հաղորդավարուհին նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում, որոնցում Էյֆելյան աշտարակի ֆոնին է:

«Սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթանակի համար: Ես, իսկապես, հուսով եմ, որ մի հրաշալի օր Հայաստանի ազգային հավաքականը եւս կարժանանա այս պատվին»,-անգլերենով գրել է հաղորդավարուհին, որը լուսանկարներում մուգ կապույտ զգեստով է, որն այնքան համապատասխան է Փարիզի երկնքին:)

 

Today's most read news !
  • Սիլվի Բարկովան՝ ամուսնու հետ
  • Ինչպիսին է Լիլուի կյանքը Լոս Անջելեսում
  • «Մինչեւ վերջերս վատ երազներ էի տեսնում. դա դրա հետ եմ կապում». Անուշկա Մարգարյանը՝ մանկության, անձնականի ու ամուսնության մասին
  • «Էլ առաջվանը չեմ…». Սարգիս Գրիգորյան
  • Հայկոն մայրիկի հետ լուսանկար է հրապարակել եւ շնորհավորել նրա տարեդարձը
  • Կարմիր շրթներկ. Աննա Թովմասյանի գրավիչ լուսանկարները
  • Կալանքի միջնորդություն՝ Արմեն Գևորգյանի համար. նոր սկանդալային բացահայտումների բանալին
  • Սերժ Սարգսյանից՝ Նիկոլ Փաշինյան. ոմանք հեշտությամբ փոխում են «գլխարկները»
All news
Comments