Արտաշես Մխիթարյանի ընտանիքը նշել է որդու առաջին տարեդարձը :)

Արտաշես Մխիթարյանի որդու առաջին տարեդարձին

Դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանի որդին` Մաքսը դարձել է 1 տարեկան: Փոքրիկի տարեդարձի առթիվ ծնողները բացօթյա խնջույք են կազմակերպել, որի մանրամասներն ու լուսանկարները տրամադրել են BRAVO.am-ին:

«Երկար մտածեցինք` ինչպես նշել մեր առաջնեկի մեկամյակը, քանի որ մինչեւ մեկ տարեկան ամեն ամիս նշել ենք ամսական ծնունդները: Ի վերջո, որոշեցինք տոն կազմակերպել բացօթյա ռեստորանում, քանի որ շատ շոգ է այս օրերին»,- պատմել է Արտաշեսը:

Արտաշես Մխիթարյանի որդու առաջին տարեդարձին


Դերասան հայրիկի խոսքով` մեկ տարեկանից հետո զգում են, որ Մաքսն արդեն մեծ տղա է. «Փոփոխություններ, իհարկե, նկատելի են թե ցանկությունների հարցում, թե վարքի մեջ: Լուրջ տղա է, նաեւ հետաքրքրասեր, նրան չես գրավի` փորձելով ուղղակի զբաղեցնել, պետք է նրան հետաքրքրի դիմացինի առաջարկած զբաղմունքը` սկսած լավ երաժշտությունից, մուլտֆիլմից»:

Ծնողները փոքրիկի փոխարեն տորթի մոմեր չեն փչել. «Թող մի քիչ մեծանա, հետո միասին կփչենք տորթի մոմերը, իսկ մեր` ծնողներիս երազանքը մեկն է, որ երջանիկ, առողջ, խելացի մարդ մեծանա մեր ազատ անկախ երկրում եւ քաղաքակիրթ քաղաքացի լինի իր քաղաքում: Թող բոլոր բալիկները ժպտան եւ երջանկացնեն ծնողներին իրենց պարզ եւ միամիտ, միեւնույն ժամանակ սովորեցնող վարքագծով: Աստված պահապան մեր բալիկներին»:

Today's most read news !
  • «Աղջիկս առաջին անգամ կտեսնի նրան»՝ Նաիրա Մովսիսյանը տոնական նոր ֆոտոշարք ունի
  • Մարջան Ավետիսյանը՝ նուրբ դիմահարդարմամբ
  • Ալինա Մարտիրոսյանը՝ նուրբ դիմահարդարմամբ (ֆոտո)
  • «Ես պարզապես մի աղջիկ եմ, որն ունի մեծ երազանքներ». Արփի Գաբրիելյան
  • Նոր փորձություն քաղաքական ուժերին. Ինչ է կատարվում ռազմավարական խորքում
  • Ինտրիգին ընդառաջ. խորհրդարանը նեղ է լինելու, բայց չի խանգարի
  • Ո՞ւմ համար է նոր խորհրդարանը «Չար տնակ». հեղափոխությունը բոյկոտողները
All news
Comments