Արամեն, Մկոն, Վահեն եւ Հայկը հաղթել են բասկետբոլային պայքարում

Մկրտիչ Արզումանյանը եւ Արամեն

Երեւանի «Միկա» մարզահամալիրում երեկ տեղի է ունեցել «Աստղերի հանդիպում» խորագրով բասկետբոլային երեկոն, որի առաջին մասում հանդես են եկել նաեւ շոու-բիզնեսի եւ հեռուստատեսության ներկայացուցիչներ։ «Հայտնիների» թիմը մրցում էր «Անհայտների» թիմի դեմ, որի կազմում էին պատանի բասկետբոլիստները։ BRAVO.am-ը ներկա է եղել միջոցառմանն ու լուսանկարել է ուշագրավ պահերը։ 

«Հայտնիների» կազմում էին՝ Մկրտիչ Արզումանյանը, Արամեն, Վահե Խանամիրյանը, Հայկ Դուրգարյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը:

«Աստղերի հանդիպում» բասկետբոլային խաղին


ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան, նպատակ ունենալով մարզաձեւը ճանաչելի ու զանգվածային դարձնել, խաղերին ընդգրկում է նաեւ ոչ պրոֆեսիոնալ հայտնի դեմքերի։ Մարզադահլիճը գրեթե լիքն էր, ներկաներն ուշադրությամբ հետեւում էին պատանիների ու բարձրահասակ հայտնիների պայքարին։ Ի վերջո, 46:40 հաշվով հաղթեցին հայտնիները։

Մարզական պատրաստվածությամբ, փոխանցումներով ու նետումներով աչքի ընկավ Արամեն: Վաստակելով 17 միավոր, նա դարձավ լավագույն խաղացող։ Խաղավար Կարեն Գիլոյանը երգչին հրավիրեց բասկետբոլային ակումբներից մեկում խաղալու։ Արամեն դպրոցական տարիներին զբաղվել է բասկետբոլով, նույնիսկ եղել է թիմի ավագը: 

Արամեն


«Երբ Կարեն Գիլոյանն առաջարկեց մասնակցել, ուրախությամբ համաձայնեցի, որովհետեւ վաղուց չէի խաղացել: Սա լավ առիթ էր պարզելու՝ ինչ մարզավիճակում եմ։ Հաղթելուց հետո հասկանում եմ՝ եթե մարզիկ լինեի, ինչ կզգայի: Շատ ուրախ եմ, որ դարձա լավագույն խաղացող»,-մեզ հետ զրույցում նշեց երգիչը:

Մկրտիչ Արզումանյանն էլ պատմեց, որ վերջին օրերին թիմով մարզվել են, լսել մարզիչների խորհուրդները։ Բասկետբոլը նրա սիրելի մարզաձեւերից մեկն է. «Վերջերս սկսել եմ ակտիվորեն զբաղվել սպորտով՝ վազում եմ, քայլում: Ուրախությամբ մասնակցեցի, կարծում եմ՝ դիտարժան խաղ ստացվեց։ Հազվադեպ եմ մասնակցում այսպիսի մրցումների, սակայն եթե առիթ լինի, բաց չեմ թողնի»:

Մկրտիչ Արզումանյանը


Բասկետբոլային երեկոն բաղկացած էր 3 մասից. հայտնիների խաղից հետո տեղի ունեցավ «Դանք» մրցույթը, որի ընթացքում պրոֆեսիոնալ բասկետբոլիստները ցուցադրեցին իրենց հմտությունները՝ գնդակով նետումներ կատարելով։ Իսկ վերջում խաղադաշտում պրոֆեսիոնալներն էին՝ լավագույն խաղացողների ազգանուններով կոչվող Բաբայանի ու Սիմովիչի թիմերը։

Today's most read news !
  • Մարինկա Խաչատրյանը՝ շքեղ արծաթափայլ զգեստով
  • Մարտան նոր լուսանկարներ է հրապարակել հարսանյաց արարողությունից, ցույց տվել ծնողներին
  • Մուգ բալագույն շրթներկ, նուրբ ոսկեգույն ստվերաներկ․ Սոֆի Մխեյանի հմայիչ լուսանկարը
  • Տաթեւիկ Ադումյանի տոնական լուսանկարը՝ Չեխիայից
  • Արփի Գաբրիելյանի հրապուրիչ կերպարը
  • Ովքե՞ր են դուրս գալու փողոց՝ հանուն Քոչարյանի
  • Անքուն գիշերվա ինտրիգը․ ՀՀԿ-ն «խաղից դուրս»
  • Ահա և վերջ, իսկ ամեն ինչ դեռ նոր է սկսվում
All news
Comments