Քլոե Քարդաշյանը գեղեցիկ խնջույք է կազմակերպել իր դեռ չծնված դստեր պատվին

Քլոե Քարդաշյանը Լոս Անջելեսում գեղեցիկ խնջույք է կազմակերպել իր դեռ չծնված առաջնեկի պատվին:

«Baby Shower»-ին` ապագա մայրիկին և լույս աշխարհ գալ պատրաստվող երեխային նվիրված միջոցառմանը, ներկա էին Քլոեի քույրերը, մայրը, երեխայի հայրը՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը, և շատ մտերիմ ընկերներ:

33-ամյա հեռուստաաստղը, որն ընդհամենը մի քանի շաբաթից լույս աշխարհ կբերի դստերը խնջույքին ներկայացել է շքեղ վարդագույն զգեստով: 

Ի դեպ, ռեստորանի սրահը զարդարված է եղել վարդագույն երանգի փուչիկներով, ծաղիկներով: «Baby Shower»-ի հյուրերի համար նախատեսված է եղել դրես-քոդ՝ վարդագույն հագուստ:

33-ամյա հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը ոչ մի ջանք չի խնայել, որպեսզի իր ապագա երեխայի համար կազմակերպված խնջույքը լինի շքեղ՝ նմանվի վարդագույն հեքիաթի:

Հիշեցնենք, որ Քլոեն ու երեխայի հայր՝ բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնը, միայն դեկտեմբերի վերջին են հայտնել այն մասին, որ երեխա են ունենալու։ Քլոեն ու Թրիստանը սկսել են հանդիպել 2016-ի օգոստոսին։

Իսկ ավելի ուշ՝ Keeping up with Kardashians հեռուստաշոուի 14-րդ եթերաշրջանի վերջին դրվագի ժամանակ, Քլոե Քարդաշյանը հայտնել է իր երեխայի սեռը։ 33-ամյա աստղն աղջիկ է ունենալու։

Today's most read news !
  • Արմինկայի ամանորյա լուսանկարները
  • Քրիստինա Եղոյանը ներկայացրել է շքեղ լուքը
  • Լիա Զախարյանը՝ կարճ շրջազգեստով
  • Տաթեւ Սարգսյանը մանկության տարիների լուսանկար է հրապարակել, ցույց տվել՝ ինչպիսին էր նախքան նիհարելը
All news
Comments