«Չգիտեի, որ այդ օրն ավելի շուտ կգա, քան մտածում էի». Գայանե Ավետիսյանը՝ Բոսսոնի հետ համագործակցության մասին

Երեկ մոսկվաբնակ երգիչ Էդգարն ու շվեդ հայտնի երգիչ Բոսսոնը ներկայացրեցին իրենց համատեղ՝ «Она» զուգերգի տեսահոլովակը, որի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել անցած տարի՝ Հայաստանում: Երգը հեղինակել են Էդգարը, Ասլան Գուսեյնովն ու Գայանե Ավետիսյանը, որը հաճախ է հիթեր ստեղծում հայ երգիչների համար: Բոսսոնի եւ Էդգարի հետ NEWS.am STYLE-ն արդեն զրուցել է այս թեմայով: Այս անգամ հայ-շվեդական համագործակցության շուրջ զրուցեցինք դերասանուհի եւ խոսքերի հեղինակ Գայանե Ավետիսյանի հետ, որը մեզ պատմեց շվեդ երգչի հետ մտերմության ու զուգերգի ստեղծման մասին.

«Համագործակցության առաջարկը ստացել եմ Տարոն Պողոսյանից, որի հետ մտերմացել ենք «Տաշի շոու»-ի շրջանակում: Մեծ սիրով համաձայնվել եմ, քանի որ բացի այն, որ Էդգարն իմ ընկերն է, կար նաեւ Բոսսոնը, որի հետ արդեն մտերմացել էինք նույն համերգի ժամանակ: Արդեն խոստացել  էի, որ մի օր երգի խոսքեր կգրեմ նրա համար, բայց չգիտեի, որ այդ օրն ավելի շուտ կգա, քան մտածում էի»,-պատմում է Գայանեն՝ հավելելով.

«Շատ հեշտ է աշխատել Բոսսոնի հետ, որովհետեւ նա հետաքրքիր արտիստ լինելուց բացի, նաեւ շատ լավ մարդ է: Կարողացանք հասկանալ՝ ինչ է նրանց պետք: Ռուսերեն խոսքերն արդեն կային եւ դրանց համապատասխան պետք էր գրել անգլերեն խոսքեր: Կարծում եմ՝ կարողացել եմ դրանք ճիշտ մատուցել՝ երաժշտությանը համապատասխան: Հուսով եմ՝ այն կսիրվի, քանի որ կարծում եմ՝ շատ հիթային երգ է ստացվել: Շատ ուրախ եմ այս համագործակցության համար. սա նաեւ մեծ պատասխանատվություն էր, քանի որ ես հիմնականում հայերեն խոսքեր եմ գրում, իսկ այս դեպքում խոսքերն անգլերենով էին»:

Չշրջանցեցինք նաեւ կանանց մեկամսյակի թեման. հետաքրքիր էր իմանալ, թե բանաստեղծուհի, դերասանուհի եւ խոսքերի հեղինակ Գայանեն ինչ է կարծում՝ ի՞նչ է պետք կնոջն՝ ամբողջ տարի տոնական տրամադրություն ունենալու համար.

«Կարծում եմ՝ կնոջ համար ամբողջ տարին պետք է լինի ծաղիկներով, ժպիտներով ու սիրո խոստովանություններով լի: Հուսով եմ՝ հակառակ սեռի ներկայացուցիչները՝ տղամարդիկ, կկարողանան ոչ միայն միամսյակին, այլեւ ամբողջ տարի իրենց կողքի կանանց, քույրերին, մայրերին միշտ գոհացնել եւ սիրով լինել նրանց հանդեպ»,-նշեց նա:

Loading Player ...
Today's most read news !
  • Արմինկայի ամանորյա լուսանկարները
  • Քրիստինա Եղոյանը ներկայացրել է շքեղ լուքը
  • Լիա Զախարյանը՝ կարճ շրջազգեստով
  • Տաթեւ Սարգսյանը մանկության տարիների լուսանկար է հրապարակել, ցույց տվել՝ ինչպիսին էր նախքան նիհարելը
All news
Comments