Սիրուշոյի նոր ոճային street style-ը

 

Երգչուհի Սիրուշոն հայկական երգարվեստի այն երգչուհիներից է, ով, չնայած ոչ այնքան հաճախ է նորություններով հանդես գալիս, սակայն կարողանում է ներկայանալ միշտ նորովի ու հետաքրքիր լինել իր երկրպագուներին:

Instagram-ում Սիրուշոն այնքան էլ ակտիվ չէ, եւ ժամանակ առ ժամանակ նրա երկրպագուները հասցնում են կարոտել երգչուհուն եւ նրանից սպասել նոր հրապարակումների:

Այս անգամ գեղեցկուհի-երգչուհին իր լսարանին է ներկայացել բավականին շքեղ առօրեական հանդերձանքով: Սիրուշոն իր միկրոբլոգում հրապարակած լուսանկարում մարմինն ընդգծող սեւ տաբատով, բլուզով ու մարմնագույն վերարկուով է, իսկ ոճային street style-ը նա ամբողջացրել է թրենդային այեւային ակնոցով ու բանդանայով: 



Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ուսանկար էր հրապարակել, որում նա առօրյա, գեղեցիկ, սպորտային հագուստով եւ կոշիկներով էր։ Երգչուհին իր տեղադրած հմայիչ լուսանկարին կից մեկնաբանություն չէր թողել, սակայն նա օգտագործել էր «Դեպի Լիոն, համերգ» անգլալեզու հեշթեգերը:

Today's most read news !
  • Էմմին ներկայացրել է շքեղ տեսքը՝ խորը դեկոլտեով զգեստով
  • Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի սիրառատ գրկախառնությունն ու մեղմ համբույրը
  • Հմայիչ Տաթեւիկ Ադումյանի նոր ոճային կերպարը
  • Շուշան Երիցյանը՝ խորը դեկոլտեով շքեղ զգեստով
All news
Comments