Անուշիկ Ալավերդյանն ուրախ տոնի է վերածել դստեր 3-ամյակը

Անուշիկ Ալավերդյանի եւ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի դուստրը դարձել է 3 տարեկան: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել տոնական օրվա լուսանկարները եւ պատմել, թե ինչպես են նշել:

«Առավոտյան Մայայի 4 ընկերների հետ սրճարան գնացինք: Նրանք խաղացին, տորթի մոմերը փչեցին, ուրախացան, իսկ երեկոյան ընտանեկան մթնոլորտում նշեցինք տարեդարձը»,-ասել է Անուշիկը:

Արեւիկ Ալավերդյանի եւ Լիլիթ Մուրադյանի դուստրերը


Զույգն առաջնեկի տարեդարձի հաջորդ առավոտյան էլ ցերեկույթ է նախաձեռնել նրա հաճախած մանկապարտեզում. փոքրիկ Մայան իր 3-ամյակը նշել է նաեւ այնտեղի ընկերների հետ:

«Աղջիկս սպասում էր իր տարեդարձին եւ բարձր տրամադրություն ուներ ողջ օրվա ընթացքում: Հետաքրքիր նվերներ է ստացել, ինչն ավելի է ուրախացրել նրան»,-նշել է երգչուհին:

Լիլիթ Մուրադյանը` Մայայի 3-ամյակին


Տորթի մոմերը փչելիս էլ Անուշիկը միայն մի երազանք է պահել, որ աղջիկը միշտ առողջ լինի եւ բոլոր վտանգներից հեռու:

Today's most read news !
  • «Իմ հետեւորդներն այդքա՜ն շատ չեն, որքան Սելենա Գոմեսինը, բայց ես էլ կնկարվեմ նույն բազկաթոռին նստած»․ Արմինկայի հմայիչ լուսանկարը
  • Շքեղ Էլեն Ասատրյանը վառ դիմահարդարմամբ
  • Սիրուշոյի ոճային ու յուրահատուկ street style-ը Լիոնում
  • Գաղտնալսման հետևում Քոչարյա՞նն է․ երկրորդ նախագահը «մատնեց» իրեն
  • Նիկոլ Փաշինյանի «երազանքների թիմը». «էկզոտիկ վարկած»
  • Ո՞ւմ է փնտրում Մոսկվան Երևանում
All news
Comments