Ծնվել է Հայկ Պետրոսյանի երկրորդ որդին

Սեպտեմբերի 3-ից Հայկ Պետրոսյանի ընտանիքը վայելում է երկրորդ բալիկի ներկայությունը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել 3.8կգ քաշով եւ 55 սմ հասակով: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է երջանիկ հայրիկը:

«Երկրորդ անգամ հայր դառնալու լուրն իմանալով՝ պարուրվեցի անբացատրելի զգացողություններով, երջանկությամբ, նաեւ պատասխանատվությամբ: Այժմ հասկանում եմ, որ եւս մեկ էակ կա, ում մասին պետք է մտածեմ եւ հոգ տանեմ, ավելի լուրջ եմ այժմ նայում կյանքին»,-մեզ հետ զրույցում նշել է դերասանը:

Հայկ Պետրոսյանը` կնոջ հետ


Թեեւ փոքրիկի համար անվան մի քանի տարբերակ են ունեցել, որոշել են ծնվելուց հետո նրան համապատասխան անուն տալ.«Ուզում էի տեսնել, նոր անունը դնել, եւ այդպես էլ եղավ. նա Արեգն է»,-պատմել է Հայկը:

Դերասանի խոսքով` ավագ որդին՝ Նարեկը, շատ է սիրում եղբորը, հոգ է տանում նրա մասին.«Այժմ Նարեկի նկատմամբ ավելի ուշադիր ենք դարձել, որպեսզի ոչ մի վայրկյան չմտածի խանդի մասին»:

Հայկ Պետրոսյանը` որդու հետ

Today's most read news !
  • «Պետք է խոստումը կատարենք». Աստղիկն ու Նարբեն սպասում են իրենց երկրորդ երեխային
  • Մերի Հակոբյանի նոր հմայիչ լուսանկարը
  • Ադրիանա Գալստյանի նոր ու շքեղ կերպարը
  • «Եկեք պարզապես ապրենք». Դիանա Գրիգորյան
  • Ոչինչ չի պատահել, պարզապես դա տեղի է ունենում առաջին անգամ
  • Նոր դիմակայություն և նոր իրավիճակ ընտրությունից հետո
  • Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 24-ին. սա է կարևորը
All news
Comments