Մոսոն իր 30-ամյակի օրը խնջույք է կազմակերպել ապագա երեխայի պատվին

BRAVO.am-ն առաջինն է պատմել,  որ Մոսո Կարապետյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը շուտով ծնողներ կդառնան: Օրեր առաջ՝ Մոսոյի 30-ամյակի օրը, զույգը կազմակերպել է նաեւ ապագա փոքրիկին նվիրված արարողությունը, որը լայն տարածում ունի Միացյալ Նահանգներում: Երեկոյի մանրամասներն ու լուսանկարներն այս անգամ եւս ամուսինները տրամադրել են մեզ:

Քրիստինա Հովհաննիսյանը


«Ասում են՝ 30-ամյակը պետք է մեծ նշել: Մենք էլ որոշեցինք երկու առիթները միասին տոնել, քանի որ ամերիկյան ավանդույթի համաձայն, հղիության հենց այս շրջանում են կազմակերպում «բեյբի շաուերը»»,-պատմել է «Ֆուլ Հաուս» նախագծի դերասանը:

Մոսոյի խոսքով՝ արդեն որոշել են իրենց առաջնեկի անունը՝ Լեո.«Իմ եւ կնոջս ամենասիրելի անուններից մեկն է»:

Քրիստինա Հովհաննիսյանը եւ Մոսո Կարապետյանը


Ապագա հայրիկը նշել է նաեւ, որ շատ լավ եւ ուրախ օր են անցկացրել. «Հյուրերը մեր ընկերներն ու բարեկամներն էին: Վստահ եմ՝ այս ծնունդս միշտ կհիշեմ»:

Today's most read news !
  • Անի Երանյանն իր նոր տեսահոլովակի, ոճափոխության, բեմական նոր անվան եւ Ավրաամ Ռուսոյի հետ ջերմ հանդիպման մասին
  • Արփի Գաբրիելյանը ցույց է տվել քրոջը
  • Սոֆի Մխեյանը պարծեցել է սլացիկ ոտքերով
  • Մարիամ Մելիքյանի հմայիչ սելֆին
  • Քոչարյանը ձգտում է ռևանշի. ո՞րն է լինելու Փաշինյանի հակահարվածը
  • Քրեաօլիգարխիայի արյունոտ «կնքահայրը»՝ ազատության մեջ․ ովքե՞ր օգնեցին Ռոբերտ Քոչարյանին
  • Ցմահ՝ մարդասպանին. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց
  • Քոչարյանի նեղացող սահմանը. ով կգնա «շագանակի» հետևից
All news
Comments