Նոր մանրամասներ՝ 72-ամյա Եվգենի Պետրոսյանի սիրուհու մասին

 

Օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն որոշել են բաժանվել՝ միասին ապրելով ավելի քան 30 տարի: Ըստ ասեկոսեների, ապահարզանի պատճառ է դարձել երգիծաբանի 29-ամյա օգնականը՝ Տատյանա Բրուխունովան:

Ստեպանենկոյի եւ Պետրոսյանի ֆան ակումբում պատմել են, որ Բրուխունովան ի սկզբանե եղել է երգիծաբանի կնոջ երկրպագուհին, սակայն Ելենայի երաշխավորությամբ դարձել է նրա անձնական օգնականը:

«Ստեպանենկոն երգիծաբանին առաջարկել է ստուգված մարդու, հենց այս Տանյանին», - պատմել է երկրպագուհի Նատալյան: Շուտով տուլացի համեստ աղջկանից Բրուխունովան վեր է ածվել մայրաքաղաքային աղջկա եւ երկու բնակարանների սեփականատիրոջ: Երկրպագուները համոզված են, որ այդ ամենն առանց Եվգենի Պետրոսյանի օգնության չի եղել: Հենց նույն Նատալյայի խոսքերով, Տատյանան այնքան հպարտ էր իր էլիտար անշարժ գույքով, որ դրա լուսանկարներով կիսվում էր ամբողջ աշխարհի հետ՝ սոցցանցերի իր էջում:

«Այնտեղ ամեն ինչ շքեղ է», - քաջատեղյակ հայտարարել է Նատալյան՝ նշելով, որ հիմա Տատյանան իր էջը փակել է:

Իսկ Պետրոսյանի եւ Բրուխունովայի հնարավոր սիրավեպի մասին նա այսպես է արտահայտվել. «Եվգենի Վահանին շողոքորթությանը խաբվող մարդ է: Իսկ Տատյանան օժտված է գեղեցկախոսությամբ, նա ում ասես կարող է համոզել: Հնարավոր է երգիծաբանին իր կողմն է քաշել իր առակներից հետո»: Նաեւ Նատալյայի կարծիքով երգիծաբանը «շատ է ծախսում» Բրուխունովայի վրա»:

«Նա հագնվում է թանկարժեք բուտիկներում: Ըստ ասեկոսեների Պետրոսյանն իրեն տանում է թանկ ռեստորաններ, կարծես թե նրանք միասին հանգստանալու էլ են մեկնել», - հայտնել է երգիծաբանի երկրպագուհին:

Նատալյան չի հավատում հանրահայտ արտիստի հանդեպ երիտասարդ օգնականի անկեղծ զգացմունքներին: Նա վստահորեն ասաց, որ Բրուխունովան օգուտ եւ հայտնիություն է փնտրում: Նույնիսկ ապահարզանի մասին սկանդալն է իբր անկեղծ Տատյանայի ձեռքի գործը:

«Նրա ողջ կյանքն է ցուցադրական: Եվ հետո նա միշտ է ցանկացել լինել հայտնի, սիրում է հանրայնություն: Մեր բոլոր ծանոթները, որոնք նրան տեսել են վերջերս, հաստատում են, որ ապահարզանի  ֆոնին նա նույնիսկ ավելի է լավացել, երջանիկ տեսք ունի: Նրա համար նշանակություն չունի, որ լրատվամիջոցներում նրան ներկայացրել են, որպես զույգին բաժանող», - մեջբերում է Նատալյային՝  «Московский комсомолец»-ը:

Today's most read news !
  • Անի Երանյանն իր նոր տեսահոլովակի, ոճափոխության, բեմական նոր անվան եւ Ավրաամ Ռուսոյի հետ ջերմ հանդիպման մասին
  • Արփի Գաբրիելյանը ցույց է տվել քրոջը
  • Սոֆի Մխեյանը պարծեցել է սլացիկ ոտքերով
  • Մարիամ Մելիքյանի հմայիչ սելֆին
  • Քոչարյանը ձգտում է ռևանշի. ո՞րն է լինելու Փաշինյանի հակահարվածը
  • Քրեաօլիգարխիայի արյունոտ «կնքահայրը»՝ ազատության մեջ․ ովքե՞ր օգնեցին Ռոբերտ Քոչարյանին
  • Ցմահ՝ մարդասպանին. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց
  • Քոչարյանի նեղացող սահմանը. ով կգնա «շագանակի» հետևից
All news
Comments