Սուրեն Առուստամյանի եւ կնոջ նոր ֆոտոշարքն ու դժվար իրականանալի հանգիստը

Դերասան-ամուսիններ Սուրեն Առուստամյանն ու Լիլիթ Տիտոյանը նոր ֆոտաշարք ունեն: Լիլիթ եւ Արաքս Կետիկյանների հետ իրականացրած լուսանկարները նրանք առաջինը տրամադրել են BRAVO.am-ին:

«Ֆոտոշարքն ավելի շատ նախատեսված էր կնոջս համար, ով երկարատեւ դադարից հետո կրկին նկարահանումների վերադառնալու ցանկություն ունի: Օգտվելով առիթից` ես էլ լուսանկարվեցի:): Նկարահանման ընթացքը շատ ուրախ էր, արդյունքն էլ` երկուսիս սրտով: Կան նաեւ լուսանկարներ, որոնք դեռ չենք տեսել»,- ասել է Սուրենը:

Սուրեն Առուստամյանը


Դերասանը հաճախ է սոցցանցային իր էջերում նոր լուսանկարներ հրապարակում. «Ինքնանկարները՝ սելֆիները, անգիտակցաբար մտան մեր կյանք ու դարձան դրա անբաժան մասը: Նախկինում ավելի հաճախ էի ինքս ինձ նկարում, հիմա՝ այդքան էլ չէ: Համացանցում էլ այդ առումով բավական ակտիվ եմ. «Ֆեյսբուք»-ում 2000 նկար ունեմ, 3000-ից ավել էլ` «Ինստագրամ»-ում»:

Վերհիշելով իր առաջին ֆոտոշարքը՝ դերասան-հաղորդավարը պատմել է.«Առաջին անգամ լուսանկարահանման մոտ 8-9 տարի առաջ եմ մասնակցել: Լուսանկարիչը Մայք Աքյանն էր: Ամսագրերից մեկի համար ընտանեկան ֆոտոշարք ենք անցել, որը բավական հաջող էր ստացվել»:

Լիլիթ Տիտոյանը եւ Սուրեն Առուստամյանը


Ամուսինները դեռ չեն հասցրել վայելել ամառային հանգիստը.«Ազատ օրերին շոգին դիմանալու համար լողավազան եմ գնում: Ընտանեկան հանգիստ դժվար թե այս տարի ունենանք. աշխատանքային ծանրաբեռնվածությունս շատ-շատ է: Շուտով գործի բերումով արտերկիր եմ մեկնելու, երեւի, կհարմարացնեմ ու մի քանի օր կլիցքաթափվեմ»:

Խոսելով սպասվող նորություններից՝ Սուրենն ասել է.«Սեպտեմբերից «ArmNews»-ով նոր հաղորդում ենք նախատեսում, ինչպես նաեւ առավոտյան ծրագիրը, «Ազիզյաններ» սիթքոմի նոր եթերաշրջանն է սկսվելու, իսկ այժմ «Շանթ Պրեմիում»-ի եթերում մեկնարկել է իմ մասնակցությամբ նոր՝ «Այրված անուրջներ» սերիալը»:

Today's most read news !
  • Մերի Մակարյանի տարեդարձի ամենահետաքրքիր դրվագները:)
  • Մուրադ Նադիրյանի դստեր 5-ամյակի լուսանկարները
  • Ժաննա Բուտուլյանի գրավիչ նոր լուսանկարները
  • Հեղափոխության նոր փուլը. կոշտ հակահարված և վերջնագիր
  • Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը Արցախին. ԼՂՀ-ն նույնպես պետք է «ազատագրվի» Քոչարյանից
  • Ելքը մեկն է ու միշտ կա. հաջողության և հեղափոխության բանաձևը
All news
Comments