Նազենի Հովհաննիսյանի գրառումը Ֆրանսիայի հաղթանակի մասին եւ նոր լուսանկարները՝ Փարիզից

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ Ֆրանսիա-Խորվաթիա դիտարժան ֆուտբոլային հանդիպման մասին քննարկումները դեռ շարունակվում են: Շատերը մինչ այս պահը տխրում են, որ խորվաթներին չհաջողվեց այս տարի նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ մյուս ֆուտբոլասերներն էլ շարունակում են ուրախանալ Ֆրանսիայի հաղթանակի համար:

Ֆրանսիայի հավաքականի հաղթանակն ուրախացրել է նաեւ հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին, որը երեկ` մինչ խաղի արդյունքը, լուսանկար էր հրապարակել օրերս Հայաստան ժամանած լեգենդար ֆուտբոլիստների հետ եւ հույս հայտնել, որ Ֆրանսիայի հավաքականը կհաղթի: Իսկ այսօր հաղորդավարուհին նոր լուսանկարներ է հրապարակել Instagram-ում, որոնցում Էյֆելյան աշտարակի ֆոնին է:

«Սրտանց շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթանակի համար: Ես, իսկապես, հուսով եմ, որ մի հրաշալի օր Հայաստանի ազգային հավաքականը եւս կարժանանա այս պատվին»,-անգլերենով գրել է հաղորդավարուհին, որը լուսանկարներում մուգ կապույտ զգեստով է, որն այնքան համապատասխան է Փարիզի երկնքին:)

 

Today's most read news !
  • «Իմ հետեւորդներն այդքա՜ն շատ չեն, որքան Սելենա Գոմեսինը, բայց ես էլ կնկարվեմ նույն բազկաթոռին նստած»․ Արմինկայի հմայիչ լուսանկարը
  • Շքեղ Էլեն Ասատրյանը վառ դիմահարդարմամբ
  • Սիրուշոյի ոճային ու յուրահատուկ street style-ը Լիոնում
  • Գաղտնալսման հետևում Քոչարյա՞նն է․ երկրորդ նախագահը «մատնեց» իրեն
  • Նիկոլ Փաշինյանի «երազանքների թիմը». «էկզոտիկ վարկած»
  • Ո՞ւմ է փնտրում Մոսկվան Երևանում
All news
Comments