Քորթնի Քարդաշյանի նոր թեժ լուսանկարն ու նրա խանդոտ սիրեկանի արձագանքը

 

Քարդաշյան քույրերից ավագը՝ Քորթնին, հաճախ է իր թեժ լուսանկարներով ուրախացնում հետեւորդներին, իսկ վերջիններս էլ ուրախացնում են հայուհուն իրենց անթիվ-անհամար մեկնաբանություններով ու Like-երով:

Այս անգամ կրքոտ Քորթնին իր Instagram-յան միկրոբլոգում բիկինիով նոր լուսանկար է հրապարակել, որում պարծեցել է իր փարթամ բարեմասնություններով: 39-ամյա հեռուստաաստղը նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Մի՛ եղիր ստվերի մեջ, եղիր իրական լեդի»:



Հրապարակումը, իհարկե, կարճ ժամանակահատվածում բազմաթիվ մեկնաբանությունների է արժանացել, սակայն Քորթնիի սիրեցյալի ՝ 25 –ամյա մոդել Յունես Բենջիմի արձագանքը իսկական անակնկալ էր. նա մեկնաբանություն է թողել լուսանկարին կից՝ գրելով. «Նման բանե՞ր պետք է ցույց տաս, որ Like-եր հավաքես»: 



Հաշված րոպեներ անց մոդելը հեռացրել է իր մեկնաբանությունը, իսկ լուսանկարը, ի ուրախություն երկրպագուների, շարունակում է զարդարել Քորթնիի միկրոբլոգը:

 

Today's most read news !
  • Մերի Մակարյանի տարեդարձի ամենահետաքրքիր դրվագները:)
  • Մուրադ Նադիրյանի դստեր 5-ամյակի լուսանկարները
  • Ժաննա Բուտուլյանի գրավիչ նոր լուսանկարները
  • Հեղափոխության նոր փուլը. կոշտ հակահարված և վերջնագիր
  • Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը Արցախին. ԼՂՀ-ն նույնպես պետք է «ազատագրվի» Քոչարյանից
  • Ելքը մեկն է ու միշտ կա. հաջողության և հեղափոխության բանաձևը
All news
Comments