Շողեր Գրիգորյանի ծովափնյա 30-ամյակը

Շողեր Գրիգորյանը 30 տարեկան է: Ամուսնությունից հետո Ռուսաստանում բնակություն հաստատած դերասանուհին տարեդարձը նշել է Սեւ ծովի ափին, իսկ լուսանկարները տրամադրել BRAVO.am-ին:

«Քանի որ ջրի ու արեւի սիրահար եմ, իսկ տարեդարձս էլ ամռանն է, ամեն տարի փորձում եմ այս օրերին ծովափնյա ինչ որ երկրում լինել: Այս տարի ամուսնուս եւ երեխաներիս հետ Բուլղարիայում ենք: Հրապուրված եմ Վառնա քաղաքով: Լիարժեք վայելում ենք մեր հանգիստը, չնայած երեխաներն ու ես ճանապարհին մի փոքր մրսել ենք ու հիվանդացել»,- BRAVO.am-ին պատմել է Շողերը՝ հավելելով, որ Բուլղարիայում ամուսնու ընկերոջ տանն են հյուրընկալվել:

Շողեր Գրիգորյանի ընտանիքը


Տոնական օրը սկսվել է ամուսնու՝ Էդգարի շնորհավորանքով. «Վաղ առավոտյան ամուսնինս ինձ անակնկալի բերեց իր գեղեցիկ շնորհավորանքով: Նրան հաջորդեցին մյուս հարազատներիս ու ընկերներիս զանգերն ու հաղորդագրությունները: Տոնական երեկոն մեր ընկերների հետ ենք անցկացրել, տեղի ժամանցի վայրերից մեկում ընթրել ենք ու հաճելի ժամանակ անցկացրել»:

Այս տարեդարձը դերասանուհու համար առանձնահատուկ է. «Այս տարին կարեւորում եմ ոչ միայն այն պատճառով, որ 30-ամյակս է, այլեւ որ վերջապես ընտանիքս ամբողջական է, երեխաներիս ծնվելուց հետո ես ինձ լիարժեք եմ զգում: Ավելի եմ կարեւորում ու սիրում կյանքը, նրանք նոր գույներ ու հետաքրքրություն են հաղորդել մեր կյանքին: Տեսակով շատ շնորհակալ մարդ եմ, ամեն պահ գոհանում եմ այն ամենով, ինչ ունեմ»,- նշել է Շողերը:

Շողեր Գրիգորյան

Today's most read news !
  • Արմինկան անճանաչելի կերպարում
  • Անատի Սաքանյանի սեքսուալ լուսանկարները
  • Շուշան Երիցյանը՝ հրապուրիչ կերպարում
  • 5 հայ երգչուհի, որոնք աչքի են ընկնում գրավիչ կազմվածքով
  • Արփի Գաբրիելյանի հմայիչ լուսանկարն ու խորհրդավոր գրառումը
  • Քոչարյանի սթրեսը․ տոտալ գրոհ իշխանության նկատմամբ
All news
Comments