Քիմ Քարդաշյանը շիկահեր է դարձել ու ցույց տվել, թե ինչպես են նշել Քանյե Ուեսթի ծննդյան օրը

 

Հունիսի 8-ին Քանյե Ուեսթը 41 տարեկան դարձավ։ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը հանգստյան օրերին երեկույթ էին կազմակերպել այդ կապակցությամբ։ Սակայն ոչ մի շքեղ ու պոմպեզ բան նրանք չէին կազմակերպել, ընդամենը հավաքվել էին փոքրաքանակ ընկերներով ու խաղաղ տոնում էին։

Քիմը նորից շիկահեր է դարձել։

«Քանյեին դուր է գալիս, երբ մազերս այդ գույնի են, այնպես որ ես նրա ծննդյան օրվա կապակցությամբ շեկ ներկեցի մազերս»,- հայտնել է սոցցանցերում հայուհին։

Քիմն ամուսնուն ահա այսպիսի հսկայական տորթ է նվիրել՝ սարի տեսքով։ Հիշեցնենք, որ ռեփերը իր նոր՝ YE ալբոմը ներկայացրել էր Վայոմինգի սարերում։

Ու մինչ ալբոմը ռեկորդ է սահմանում հիթ շքերթներում, Քանյեն ու Քիմն ուրախ ժամանակ են անցկացնում իրենց ընկերների հետ։

Երաժշտի ծննդյան օրվա երեկույթին մասնակցում էր  հայտնի տելեպատ, մենտալիստ Լիոր Սուշարդը՝ Իսրայելից,, որը Քենդալ Ջենների օրինակով ցույց է տվել ուրիշի մտքերը կարդալու տեխնիկան։

Today's most read news !
  • Էրիկը ցույց է տվել գեղեցկուհի ընտրյալին
  • Կարճ կիսատաբատ, սիրո խոստովանություն. Նաիրա Մովսիսյանի նոր լուսանկարները
  • Անահիտ Սիմոնյանի ու Հայկոյի ջերմ գրկախառնությունը
  • Լուիզա Ներսիսյանի ու դստեր ապշեցնող նմանությունը
  • Արծաթափայլ բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ նոր ֆոտոշարքում
  • Սոֆի Մխեյանը՝ կարճ կիսատաբատով
  • Ալեքսանդր Բաբասյանի կնոջ հմայիչ լուսանկարը
  • Լիլուն՝ գայթակղիչ կերպարում
All news
Comments