Գայանե Ավետիսյանի ծովափնյա հանգստի լուսանկարները

Գայանե Ավետիսյանը

Գայանե Ավետիսյանը, օգտվելով աշխատանքային դադարից, մեկնել է Դուբայ: Ճամփորդության մասին դերասանուհի-երգահանը պատմել է BRAVO.am-ին, նաեւ լուսանկարներ տրամադրել:

«Բավական երկար ժամանակ զբաղվածության պատճառով չէի կարողանում դուրս գալ երկրից: Նկարահանումները շատ ժամանակ էին խլում ինձնից, եւ երբ ավարտվեցին, առիթը բաց չթողեցի մեկնել եւ վայելել այն ամենն, ինչ ինձ այդքան հարազատ է: Արդեն 10 օր է՝ Դուբայում եմ, վայելում եմ անմոռանալի հանգիստ լավագույն ընկերուհուս հետ, ում հետ յուրաքանչյուր օր դառնում է տոն: Այստեղ շատ լավ եմ ինձ զգում, քանի որ վաղուց հարազատ է դարձել: Ապրել եմ Դուբայում, աշխատել եմ թատրոնում, նաեւ քրոջս ու ընկերուհուս հետ շատ լավ հիշողություններ ունեմ՝ կապված այս քաղաքի հետ»,-նշել է Գայանեն:

Գայանե Ավետիսյանը


Դերասանուհին ասել է նաեւ, որ շուտով կվերադառնա Երեւան ու թարմ ուժերով կսկսի աշխատել.«Դեռեւս չեմ որոշել՝ առաջարկներից որն է ինձ ավելի հարմար, բայց, կարծում եմ, շուտով հետաքրքիր նախագիծ հաստատ կլինի իմ մասնակցությամբ»։ 

Գայանե Ավետիսյանը


Անդրադառնալով Դուբայում իրականացրած ֆոտոշարքին՝ Գայանեն ասել է.«Լուսանկարիչն իմ լավագույն ընկերուհին է` Հասմիկը, ով արդեն շատ երկար տարիներ բնակվում է Դուբայում»:

Today's most read news !
  • Սոֆյա Պողոսյանը կտրուկ փոխել է սանրվածքը
  • Մարինկա Խաչատրյանի յուրահատուկ շնորհավորանքը՝ սիրելիի ծննդյան օրվա առթիվ
  • Հայկական հեռուստաեթերի հայտնի գանգրահերները (ֆոտո)
  • Ինչպես Լուիզա Ղամբարյանը դարձավ Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլովակի հերոսուհին:)
  • Մարիամ Ադամյանի «դուխով» դիմահարդարումը (ֆոտո)
  • Գոհար Ավետիսյանը ցույց է տվել իր ոսկուց դիմակը՝ մաշկի խնամքի համար (ֆոտո)
  • Լուսինե Թովմասյանն Իսպանիայից հմայիչ լուսանկար է հրապարակել
  • Քորթնի Քարդաշյանին տեսել են Քալիֆորնիայում՝ 2000 դոլարանոց կոշիկներով
All news
Comments