Սոֆի Մխեյանը ելույթ է ունեցել Մեքսիկայում

 

Երգչուհի Սոֆի Մխեյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել:  Տեղադրված լուսանկարների մեկնաբանության հատվածում երգչուհու նշած հեշթեգից հասկանում ենք, որ նա այցելել է Մեքսիկա:

Երգչուհին ընկերների հետ լուսանկարին կից շնորհակալություն է  հայտնել ճանապարհորդության համար, ասելով, որ այն անցել է հրաշալի: Նա գրել է. «Լավ ընկերներ, ջերմ մթնոլորտ, սիրելի հանդիսատես և բարձր տրամադրություն: Վստահ եմ, որ շուտով էլի կհանդիպենք: Շնորհակալություն բոլորին»:

Նշենք, որ երգչուհին բավականին ժամանակ պասիվ էր սոցիալական ցանցի իր էջերում:

Today's most read news !
All news
Comments