«Ամեն վատ արարք բարդել են ինձ վրա». Էլեն Ասատրյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

 

NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրի հերոսուհին այս անգամ սերիալներից եւ «Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի դերասանուհի Էլեն Ասատրյանն է, որն այս շրջանում նկարահանվում է «Երեւի» հեռուստասերիալում:

Էլենը մեզ պատմել է իր կյանքի ամենախորհրդանշական «առաջին անգամների» մասին:

Էլենե՞րբ առաջին անգամ հասկացաքոր պետք է դառնաք դերասանուհի:

Երբ արդեն գիտակից տարիքում էի:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Մայրիկիս:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Առաջին դասարանում:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Չորս տարի առաջ:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Դժվարանում եմ հիշել:

Առաջին հիասթափությունը...

Երբ իմացա, որ ուսուցիչները եւս ունեն բնական պահանջներ :) Սնվում են եւ այլն:)

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունըԻնչպե՞ս եք այն հաղթահարել:

Ես շուտ ու շատ աչքի ընկնող երեխա եմ եղել, ու դասարանում ամեն վատ արարք բարդել են ինձ վրա :) Ինձ համար ամենաբարդ փուլը եղել է այդ անարդարությունն իմ հանդեպ: Մինչ օրս այդ դժվարությունը չեմ հաղթահարել :)

Առաջին մեծ հաջողությունը:

Իմ մուտքը հեռուստատեսություն…

Ձեզ համար առաջնային է...

Ինձ համար առաջնային է ընտանիքս, իսկ առհասարակ՝ մարդ լինելը: Քանի դեռ մարդկանց մոտ չի հաջողվում լավ մարդ լինել, ավելի լավ է ոչինչ չպահանջել ու խաղաղ ապրել միայն սեփական անձի ու ընտանիքի համար:

Today's most read news !
  • Եվա Ռիվասը Սոնայի հետ լուսանկար է հրապարակել
  • «Հավատում եմ, որ շատ շուտով կապրենք այնպիսի երկրում, որի համար բոլորս պայքարում ենք». Անուշկա Մարգարյանը՝ ցուցարարներին միանալու մասին
  • Կոնսենսուս Կարեն Կարապետյանի դեմ. կառավարությունը փլուզվում է
  • Հեղափոխություն հայկական մարզաշխարհում
  • Ինչու են Նալբանդյանն ու Գևորգյանը գնացել Մոսկվա
  • Հեղափոխության «հակաԳազը»
All news
Comments