Անդո.«Առանց նրանց ես երեւի կգժվեմ»

Անդրանիկ Հարությունյանը՝ կնոջ հետ

Անդրանիկ Հարությունյանի համար, ինչպես միշտ, մարտի 8-ը կրկնակի տոնական է անցել: Հարազատ կանանց շնորհավորելուց բացի, դերասանը շնորհավորանքներ է ստացել ծննդյան 36-ամյակի առթիվ: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է օրվա մանրամասներն ու հայտնել, թե որ հոբելյանն է պատրաստվում մեծ շուքով նշել:

«Մարտի ութը՝ որպես ծննդյանս օր, չեմ սիրում: Անցած տարի մեծ շուքով նշեցի տարեդարձս, քանի որ կլոր ամյակ էր՝ 35 տարեկան դարձա: Կարծում եմ՝ մեկ էլ 45-ամյակս այդպես կնշեմ»,- ասել է դերասանը:

Անդրանիկ Հարությունյանի տարեդարձին


Անդոն պատմել է նաեւ, որ բազմաթիվ բարեմաղթանքներ է լսել.«Շնորհակալ եմ բոլոր շնորհավորողներին, որ կան իմ կյանքում: Առանց նրանց ես երեւի կգժվեմ, սիրում եմ բոլորին, ու այդ վերաբերմունքը փաստեց, որ փոխադարձ է մեր սերը` իմ ընկերների, հանդիսատեսի: Անգամ քաղաքական գործիչներից եմ շնորհավորանքներ ստացել: Հուսանք՝ աստիճանաբար մեր կյանքը լավն է դառնալու, ես տեսնում եմ դա. մի տեսակ լավ հոտ է գալիս:)»:

Ավանդույթի համաձայն՝ հոբելյարը երազանք է մտապահել տոնական տորթի մոմերը փչելիս.«Համոզված եղեք, որ շատ լավ երազանքներ եմ պահել՝ թե՛ անձնական, թե՛ գործնական, եւ թե՛ մեր Հայաստան երկրի հետ կապված: Տա Աստված, որ ի կատար ածվեն, ավելին ասեմ՝ համոզված եմ, որ կիրականանան»:

Today's most read news !
  • Մերի Հակոբյանի թեժ պարը՝ ակումբում
  • Շողեր Թովմասյանը ներկայացել է խորը դեկոլտեով եւ համարձակ բացվածքով երեկոյան զգեստով
  • Անահիտ Սիմոնյանը կարճ կիսատաբատով ցույց է տվել իր սլացիկ ոտքերը
  • Քորթնի Քարդաշյանին «բռնացրել են» սիրեկանի հետ Իտալիայում
  • Արմինկայի հրապուրիչ լուսանկարը
  • Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին
  • Ընտրության մեկնարկը տրվեց. մասնակիցների կազմը
  • Կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհը. երկու նոր գործոն
All news
Comments