«Հասկացա, որ Աննան չի սխալվի իր որոշման մեջ». Դավիթ Աղաջանյանը՝ սիրելիի հետ զուգերգի եւ որպես երգիչ ներկայանալու մասին

Օրերս հայկական շոու-բզնեսի ամենագեղեցիկ ու հայտնի զույգերից մեկը՝ երգչուհի-դերասանուհի Աննա Դովլաթյանն ու մոդել-դերասան Դավիթ Աղաջանյանը, նեկայացրեցին «Մեկ վայրկյան» կոչվող զուգերգը, որտեղ Դավիթն առաջին անգամ իրեն փորձել է որպես երգիչ՝ երկրպագուներին ցուցադրելով իր վոկալային տվյալները:

NEWS.am STYLE-ը զրուցել է Դավիթի հետ՝ պարզելու, թե ինչպես Աննային հաջողվեց համոզել իրեն երգել, ինչ արձագանքներ է ստացել մինչ օրս եւ արդյոք կշարունակի երգել նաեւ հետագայում:

«Հասկացա, որ Աննան, լինելով ինձ համար վոկալային շատ տարբերվող տեմբր ունեցող երգչուհի, չի սխալվի իր որոշման մեջ: Հասկացա նաեւ, որ դա հուշ կլինի մեր երկուսիս համար եւ այդպիսով որոշում կայացրեցի… Իսկ մարդիկ այնքան դրական արձագանքեցին. այ դա էր ինձ համար անսպասելի: Շատ հաճելի է, որ չքննադատվեցի :) »,-ասում է Դավիթը, որը նախկինում երբեք չէր փորձել երգել: Նա անդրադարձավ նաեւ Աննայի հետ վոկալային պարապմունքներին.

«Լավ նյարդեր եմ կերել :) Իսկ Աննան hանդուրժող է եւ ոգեւորող»:

Դավիթը նշում է՝ ամենաանսպասելին այն էր, որ ոչ մի բացասական մեկնաբանության չի հանդիպել.

«Ես գոնե ինչ-որ տոկոսով բացասական քննարկումներ էի սպասում, բայց անսպասելի էր, որ մարդիկ ուղղակի անկեղծ էմոցիաներ տեսան եւ ընդունեցին: Շնորհակալ եմ բոլորից: Այն մարդկանց եմ շնորհակալ, ովքեր սիրել են եւ դրական են արտահայտվել, եւ նրանց, որոնք չեն հավանել, բայց մեկնաբանություններում դա չեն գրել, դա էլ է ինձ համար դրական :)»,-ասում է նա՝ հավելելով, որ միտք չունի երաժշտական կարիերա սկսելու, այնուամենայնիվ, նշում է. «Չգիտեմ՝ ինչպես կզարգանա ամեն ինչ եւ ինչ կլինի»:

Մոդել-դերասանին խնդրեցինք բացահայտել նաեւ իր մյուս թաքնված տաղանդները.

«Ես ինձ տաղանդավոր չեմ համարում, եթե անկեղծ՝ ես մարդ եմ, որը միշտ նոր դաշտ է գտնում եւ հերաքրքրություն՝ լինի դա սպորտ, հոբբի, աշխատանք, թե բիզնես…»:

Զրույցը եզրափակեցինք Դավիթի աշխատանքային նորություններով.

«Շուտով հայաստանյան շուկայում կներկայացնեմ նոր՝ System IT product-ը, որը շատ կհետաքրքրի բիզնեսմեններին: Մնում է մի փոքր սպասել, բայց որ էլի կլինեն նորություններ, դա հաստատ է»:

Today's most read news !
  • Բաց տեսարաններում նկարահանվելիս ձգտում եմ պահպանել էսթետիկ կողմը, որպեսզի դիտողը տհաճություն չզգա. Մերի Հակոբյան
  • «Ամեն ինչ անում ենք, որ կոմերցիոն երգերը լինեն առանց կլկլոցի». Հակոբ Հակոբյաննը՝ Արմեն Հովհաննիսյանի հետ նոր դուետի մասին
  • Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է սլացիկ մարմինը
  • Նա չստացված երգիչ է. Մհերի պրոդյուսերը` Հայկ Կասպարովի սկանդալային հայտարարության մասին
  • Կինո Պարկում կայացավ «Գաղտնի գործը» ֆիլմի փակ դիտումը
  • Ես ու ամուսինս ողջ տարին չենք սպասում փետրվարի 14-ին կամ որևէ այլ տոնի, որ միմյանց նվեր մատուցենք. Սոնա Շահգելդյան
  • Ֆուտբոլի ժամանակը․ Հայ գործարարների հակամարտությունը խաղադաշտում․․․
  • Լավ, մեր լուծումը վատն ա, ձեր առաջարկած լուծումը ո՞րն ա. Ն. Փաշինյան
Comments

Name: