Այսօրվանից մեկնարկում է «Վերջին գործարք» քրեական դրաման. բեքսթեյջ լուսանկարներ նկարահանման հրապարակից

Վտանգավոր տեսարաններ, պայթյուններ, կրակոցներ․ այսօրվանից Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում մեկնարկում է նոր՝ 24 մասից բաղկացած «Վերջին գործարքը» կրիմինալ դրաման: Ֆիլմը ոճային առումով տարբերվում է. Հայաստանում նման ֆիլմեր քիչ են նկարահանվում:

Ըստ սյուժեի՝ Ռուսաստանից հավաքվում է հանցավոր խումբ ինչ-որ մեկին թալանելու համար։ Թալանը տեղի է ունենում, և գողոնը հետո պետք է վաճառեն ոմն ամերիկաբնակ Ջոնի: Սա պատմություն է ոստիկանների և ավազակների բախման մասին: Ֆիլմի առաջնագծում ոստիկաններն են, ովքեր, հիանալի կատարելով իրենց մասնագիտական պարտքը, պայքարում են թալանի և գողության դեմ: Միևնույն ժամանակ այս ամենի մեջ կա սեր, ընտանիք, երեխայի հետ կապված խնդիրներ:

«Վերջին գործարք»-ի դերասանական կազմում են՝ Օլգա Հակոբյանը, Մերի Հակոբյանը, Շողեր Թովմասյանը, Մովսես Երեմյանը, Ջոն Մակարյանը, Կառլոս Մուրադյանը և այլք: Ռեժիսորը Դավիթ Զոհրաբյանն է, սցենարի հեղինակներն են՝ Դավիթ Զոհրաբյանը, Արթուր Մկրտչյանը և Նարեկ Ավագյանը:

Today's most read news !
All news
Comments
Jon
14 February 2018 15:44
0