Բոլորն էլ գիտեմ իմ կրթվածության մակարդակը. Շուշան Երիցյանն` իրեն «անգրագետ» համարողներին


Մոդել Շուշան Երիցյանը դարձյալ քննադատությունների կենտրոնում է: Շուշանն իր ինստագրամյան էջի «Կարճ պատմությունների» շարքում լուսանկար է հրապարակել, որտեղ խոսել է իր երջանիկ լինելու մասին: «Երջանիկ. մշտական հոգեվիճակ»` այս գրառման մեջ մոդելը հոգեվիաճակ բառում վրիպակ է թույլ տվել` գրելով «հոգևվիճակ», ինչը քննարկումների պատճառ է դարձել:

«Երբ իր արտաքին տեսքով հպարտացող մոդելը հայերենի նույնիսկ տարրական ուղղագրություն չգիտի»` այս վերնագրմամբ նյութով Շուշան Երիցյանին հեղինակը մեղադրում է` նշելով, որ մեր գրեթե բոլոր մոդելները առաջին հերթին ու կարելի է ասել բացառապես իրենց արտաքին տեսքի վրա են աշխատում, մոռանալով, որ արտաքինից ոչ պակաս կարեւոր է նաեւ ներքին գեղեցկությունը:

Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցեց Շուշանի հետ, ով խոստովանեց, որ չափազանց թեթեւ  է վերաբերվում իր հասցեին հնչող նման մեղադրանքներին:

«Սա շատ պրիմիտիվ նյութ է: Կարծում եմ` յուրաքանչյուրն էլ մեխանիկորեն կարող է տառասխալներ թույլ տալ, եւ առհասարակ, ոչ մեկն էլ սխալներից ապահովագրված չէ: Այսպիսի մեխանիկական սխալներ արել են, անում եմ ու դեռ կանեմ: Ես վատ չեմ զգում դրանից: Ես ունեմ բարձրագույն կրթություն, սովորել եմ ԵՊՀ-ի Միջազգաին հարաբերությունների ֆակուլտետում, այժմ շարունակում եմ ուսումս Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից քոլեջում, այսինքն` այսպիսի նյութերն իմ ներաշխարհի վրա որեւէ կերպ չեն ազդում: Ինձ շրջապատող մարդիկ բոլորն էլ գիտեմ իմ կրթվածության մակարդակը, ասեմ ավելին, ես Հայաստանից դուրս այնպիսի միջազգային կրթական ֆորումների ու սեմինարների եմ մասնակցել, որ Հայաստանից քչերն են դրա հնարավորությունը ունեցել, իմ գիտելիքները քննադատող մարդկանց 10 տոկոսը հաստատ կցանկանային նույն ճանապարհով անցնել»,- նշեց Շուշանն ու շեշտեց.

«Այն, որ ես ունեմ կրթություն, բնավ չի նշանակում, որ չեմ կարող սխալվել, եւ հետագայում էլ չեմ սխալվելու: Այդ ամենը լիովին նորմալ է: Ինչքան ուզում են, թող քննարկեն ու քննադատեն, միեւնույն է, դա իմ բաց կողմերից չէ»:

Today's most read news !
  • Բաց տեսարաններում նկարահանվելիս ձգտում եմ պահպանել էսթետիկ կողմը, որպեսզի դիտողը տհաճություն չզգա. Մերի Հակոբյան
  • «Ամեն ինչ անում ենք, որ կոմերցիոն երգերը լինեն առանց կլկլոցի». Հակոբ Հակոբյաննը՝ Արմեն Հովհաննիսյանի հետ նոր դուետի մասին
  • Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է սլացիկ մարմինը
  • Նա չստացված երգիչ է. Մհերի պրոդյուսերը` Հայկ Կասպարովի սկանդալային հայտարարության մասին
  • Կինո Պարկում կայացավ «Գաղտնի գործը» ֆիլմի փակ դիտումը
  • Ես ու ամուսինս ողջ տարին չենք սպասում փետրվարի 14-ին կամ որևէ այլ տոնի, որ միմյանց նվեր մատուցենք. Սոնա Շահգելդյան
  • Ֆուտբոլի ժամանակը․ Հայ գործարարների հակամարտությունը խաղադաշտում․․․
  • Լավ, մեր լուծումը վատն ա, ձեր առաջարկած լուծումը ո՞րն ա. Ն. Փաշինյան
Comments

Name: