Ինձ հաճելի է Մենչի հետ աշխատելը. Գարիկ Սեփխանյանը՝ «Ֆուլ հաուս» 2-ի մասին


Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գարիկ Սեփխանյանն, ով հանրության կողմից սիրվեց ու առավել մեծ ճանաչում ձեռք բերեց «Ֆուլ հաուս» սիթքոմում բարմենի` Ռուբոյի կերպարով:
 
-Գարիկ, «Ֆուլ հաուսն» արդեն ավարտված է, կարծես թե շրջագայություններ էլ այս պահին չկան.  վայելո՞ւմ եք սպասված հանգիստը, թե իրականում աշխատում եք, որը հետո տեսանելի կլինի: 
 
-Կարելի է ասել արդեն մի փոքր հանգստացել ենք ու հիմա աշխատում ենք: Ճիշտ է` նախկին գրաֆիկով չենք աշխատում, բայց աշխատում ենք: Իհարկե, հետո այն տեսանելի կլինի հանրության համար:  
 
- «Ֆուլ հաուսի» ավարտը իսկական «իրարանցում» առաջացրեց, ինչը, թերեւս ձեր` տարիների աշխատանքի լավագույն գնահատականն էր: Շատ չանցած հայտնի դարձավ, որ նախագիծը շարունակություն է ունենալու: Իրականում սա պլանավորվա՞ծ, թե ակամա որոշում էր:
 
-Անկեղծ ասած` պլանավորված չէր, ուղղակի հաշվի առնելով մեր հեռուստադիտողնների բուռն արձագանքը, մեր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը որոշեց շարունակել նախագիծը:
 
- Դուք սցենարի հեղինակներից մեկն եք, ի՞նչն եք համարում այն հաղթաթուղթը, որը ձեզ նման արդյունքի բերեց,  եւ ինչի՞ վրա եք շեշտը դնելու «Ֆուլ հաուս 2» -ի ժամանակ:
 
-Նախագծի հաջողված լինելը դա քրտնաջան աշխատանքի արդյունք է. մենք գիշեր-ցերեկ աշխատում ենք, հաշվի ենք առնում յուրաքանչյուր դետալ, մանրուք, որը մեր հեռուստադիտողը չի էլ նկատում: Ամեն ինչ շաղկապված է իրար եւ որքան էլ սցենարը լավը լինի, եթե դերասանը լավ չխաղա, ռեժիսորը պրոֆեսիոնալ չնկարի կամ մոնտաժը լավը չլինի, ապա արդյունք չենք ունենա: Իսկ մեզ մոտ բոլորը իրենց գործը լավ են անում, որովհետեւ պրոֆեսոնալ են: «Ֆուլ հաուս 2»-ի մասին դեռ չեմ կարող որեւէ բան ասել, քանի որ այն դեռ աշխատանքային պրոցեսի մեջ է: Այդ մասին` ավելի ուշ: 
 
- Կար ժամանակ, երբ  ձեր թիմակիցները հարցազրույցներում ակնարկում էին «Ֆուլ հաուս»  գեղարվեստական ֆիլմ ստեղծելու մասին: Այդ ծրագրերը ուժի մե՞ջ են, եւ առհասարակ, այս նախագծի շրջանակում ի՞նչ այլ պլաններ ունեք առաջիկայում:
 
-Այո, ֆիլմի հետ կապված կա այդպիսի գաղափար, բայց թե, երբ կլինի կամ չի լինի, չեմ կարող ասել: Ժամանակը ցույց կտա: Իսկ պլանների մասին կասեմ, որ հաղորդումը սկսելուց հետո մենք, հավանաբար, կշարունակենք մեր համերգային շրջագայությունները: 
 
- Գարիկ, հեռուստադիտողը ձեզ մշտապես տեսել է Արմեն Պետրոսյանի նախագծերում: Հետաքրքիր է` այլ նախագծերում աշխատելու ցանկություն չունե՞ք. Հրավերներ կա՞ն, թե հրաժարվում եք դրանցից:
 
-Ես Մենչի հետ աշխատում եմ արդեն 8 տարի, ինձ հաճելի է աշխատել նրա հետ. նա պրոֆեսիոնալ, իր գործը լավ իմացող, մարդկային արժեքները գնահատող է, որը շատ կարեւոր է աշխատանքի մեջ: Ես ոչ մի պատճառ չունեմ այլ նախագծերում աշխատելու: Իսկ հրավերներ լինում են, ուղղակի ժամանակը թույլ չի տալիս զբաղվել ուրիշ գործերով:
Today's most read news !
  • Բաց տեսարաններում նկարահանվելիս ձգտում եմ պահպանել էսթետիկ կողմը, որպեսզի դիտողը տհաճություն չզգա. Մերի Հակոբյան
  • «Ամեն ինչ անում ենք, որ կոմերցիոն երգերը լինեն առանց կլկլոցի». Հակոբ Հակոբյաննը՝ Արմեն Հովհաննիսյանի հետ նոր դուետի մասին
  • Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է սլացիկ մարմինը
  • Նա չստացված երգիչ է. Մհերի պրոդյուսերը` Հայկ Կասպարովի սկանդալային հայտարարության մասին
  • Կինո Պարկում կայացավ «Գաղտնի գործը» ֆիլմի փակ դիտումը
  • Ես ու ամուսինս ողջ տարին չենք սպասում փետրվարի 14-ին կամ որևէ այլ տոնի, որ միմյանց նվեր մատուցենք. Սոնա Շահգելդյան
  • Ֆուտբոլի ժամանակը․ Հայ գործարարների հակամարտությունը խաղադաշտում․․․
  • Լավ, մեր լուծումը վատն ա, ձեր առաջարկած լուծումը ո՞րն ա. Ն. Փաշինյան
Comments

Name: