Հասմիկ Կարապետյան. «Ամիսներ անց կվերադառնանք»


Մեկ ամսից ավելի է` Հասմիկ Կարապետյանն ընտանիքի հետ Կանադայում է: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, թե որքան ժամանակով եւ ինչ պատճառով են մեկնել երկրից, ինչով է այնտեղ զբաղվում, ինչ ծրագրեր ունի առաջիկայում, եւ հետաքրքիր այլ մանրամասներ:

Նա ընդգծեց` իրենք չեն տեղափոխվել Սարնիա քաղաք մշտական բնակության, պարզապես ամուսնու աշխատանքի բերումով վեց ամիս այնտեղ են լինելու. «Երբեմն կյանքի խաչմերուկները մեզ տարբեր ճանապարհներով են տանում: Երբեք չես իմանա` երբ ու որտեղ կհայտնվես: Կարծում եմ՝ այս ամենը նախախնամություն է ինչ-որ առումով: Վերադառնալու ենք ամռանը` հունիսին: Շատ եմ կարոտել թե՛ Հայաստանը, թե՛ ընտանիքիս, թե՛ ընկերներիս եւ Երեւանիս շունչը: Բացի այդ էլ` կիսատ թողած գործեր կան, որ պետք է ավարտին հասցնեմ»:

 

Շանթ Քիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանը

Հասմիկը տեղեկացրեց, որ զբաղվում է միայն երեխայի խնամքով եւ ընտանեկան գործերով, ինչը բնական է համարում, փորձում է լինել լավ մայր եւ լավ կին.«Գիտեք, ամեն մարդ իր մեծանալու տարիքն ունի՝ անկախ նրանից, թե քանի տարեկան է: Խոսքը, իհարկե, հոգեպես եւ մտովի մեծանալու մասին է: Ես, լինելով 40 տարեկան, նոր սկսում եմ մեծանալ: Մայրությունն ինձ մեծացրեց: Երբ ավելի համբերատար ես դառնում, իմաստուն, տեսնում եւ զգում ես երեւույթներ, որ առաջ չէիր էլ նկատում, նշանակում է՝ մեծացել ես, լավ առումով: Շատ մեղեդիներ են մեջս կուտակվել, շատ ապրումներ, որ Աստծո կամոք երգեր կդառնան»:
Today's most read news !
  • Բաց տեսարաններում նկարահանվելիս ձգտում եմ պահպանել էսթետիկ կողմը, որպեսզի դիտողը տհաճություն չզգա. Մերի Հակոբյան
  • «Ամեն ինչ անում ենք, որ կոմերցիոն երգերը լինեն առանց կլկլոցի». Հակոբ Հակոբյաննը՝ Արմեն Հովհաննիսյանի հետ նոր դուետի մասին
  • Նազենի Հովհաննիսյանը ցուցադրել է սլացիկ մարմինը
  • Նա չստացված երգիչ է. Մհերի պրոդյուսերը` Հայկ Կասպարովի սկանդալային հայտարարության մասին
  • Կինո Պարկում կայացավ «Գաղտնի գործը» ֆիլմի փակ դիտումը
  • Ես ու ամուսինս ողջ տարին չենք սպասում փետրվարի 14-ին կամ որևէ այլ տոնի, որ միմյանց նվեր մատուցենք. Սոնա Շահգելդյան
  • Ֆուտբոլի ժամանակը․ Հայ գործարարների հակամարտությունը խաղադաշտում․․․
  • Լավ, մեր լուծումը վատն ա, ձեր առաջարկած լուծումը ո՞րն ա. Ն. Փաշինյան
Comments

Name: