Գրիշա Աղախանյանը բացահայտում է՝ ինչ է սպասվում իր հոբելյանական համերգին, և ովքեր են լինելու հայտնի հյուրերը

Դերասան, հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանն իր ծննդյան օրն իր հանդիսատեսի համար որոշել է անակնկալ անել՝ հրավիրելով բոլորին իր 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգին: Շքեղ բեմ, տաղանդավոր մտերիմ ընկերներ, հրաշալի կատարումներ և, իհարկե, աներևակայելի շոու ծրագիր, և այս ամենը մարտի 4-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում: BlogNews.am-ի հետ զրույցում Գրիշան մանրամասներ է պատմել համերգի մասին:

«Հոբելյանական համերգ կազմակերպելու գաղափարն իմն էր, չնայած ընկերներս էլ միշտ ասում էին՝ 50-ամյակը լավագույն առիթն է հավաքվելու և համերգ կազմակերպելու»:

Գրիշայի հոբելյանական համերգին կլինեն այն մարդիկ, ովքեր վեջինիս ստեղծագործական կյանքի ընթացքում ինչ-որ առնչություն են ունեցել՝ Արթուր Գրիգորյանը, Հրանտ Թոխատյանը, Գարիկ Պապոյանը, Արամ mp3-ը, Սոնա Ռուբենյանը, Սևակ Խանաղյանը, Աշոտ Ղազարյանը, Մկրտիչ Արզումանյանը, Հովհաննես Ազոյանը, Ֆորշը, Հայկոն, Արամոն, Լևոն Մալխասյանը, Նարեկ Մեծ Հայքը, Գևորգ Կարապետյանը. «Կան մարդիկ, ում հետ աշխատել ենք, կան, որոնց հետ ընկերներ ենք: Համերգի բոլոր մասնակիցների հետ համագործակցել եմ այս տարիների ընթացքում, բոլորի հետ էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ, և այն մարդիկ են, ում հետ իմ ստեղծագործական կյանքի ընթացքում առնչվել եմ, աշխատել»:

Շատ չցանկանալով բացել փակագծերը՝ Գրիշան միայն նշեց, որ իր կատարմամբ Top Ten of Rabiz-ից հայտնի 50 տարին միանշանակ հնչելու է:  

Today's most read news !
All news
Comments