Ես էլ, Բենն էլ հասուն և կայացած տղամարդիկ ենք. Վահե Սայանն` իր և Բեն Ավետիսյանի հարաբերությունների մասին


Արդեն հայտնի է, որ շուտով նոր հեռուստասերիալ կմեկնարկի, որի գլխավոր դերակատարները կլինեն դերասանուհի  Շուշաննա Թովմասյանն ու երգիչ Սարգիս Ավետիսյանը: Ռեժիսոր Վահե Սայանը վերջերս հայտարարեց այս նախագծի եւ նոր դերասանական զույգի մասին, ինչը շատերին զարմացրեց, քանի որ հեռուստադիտողը սովոր էր Վահեի աշխատանքներում գլխավոր կերպարում տեսնել դերասան Բեն Ավետիսյանին: Կայքերից մեկի հետ հարցազրույցում ռեժիսորի բացատրությունը Բենի բացակայության հետ կապված եւս քննարկումների նոր պատճառ դարձավ, որտեղ նա նշել էր, թե յուրաքանչյուրն իր ընտրության հնարավորությունն ունի եւ ինքն այս անգամ ընտրել է Սարգիս Ավետիսյանին:

Հայկական իրականությունում նման պարագայում մարդիկ առաջինը մտածում են, որ ռեժիսորի եւ դերասանի միջեւ կոնֆլիկտային հարաբերություն կա: Life.panorama.am-ը խոսեց Վահե Սայանի հետ` անձամբ նրանից ճշտելու ասեկոսեների իսկությունը:

«Բացառվում է այն կարծիքը, թե ես ու Բենը կոնֆլիկտային հարաբերությունների մեջ ենք: Բենն իմ լավ ընկերներից մեկն է ու մենք ունենք շատ ջերմ հարաբերություններ` անկախ նրանից միասին կաշխատենք, թե ոչ: Եթե ինչ-որ մի օր ես ու Բենը միասին չաշխատենք, դա չի նշանակում, որ մենք վիճել ենք: Ես էլ, Բենն էլ հասուն եւ կայացած տղամարդիկ ենք եւ չեմ կարծում, որ այդ խոսակցությունները մեզ կարող են հասնել: Նորմալ է, որ մի օր ես առանց Բենի մի բան նկարեմ, եւ հնարավոր է, որ մի օր Բենը շատ ավելի լուրջ աշխատավարձով շատ ավելի հետաքրքիր առաջարկ ունենա: Բենը տաղանդավոր ու բազմաժանր դերասան է, նա կարող է շատերին զարմացնել ցանկացած ժանրում»,- նշեց նա:

Ի դեպ` հատուկ մեր կայքի համար Վահե Սայանը հանդես եկավ կարեւոր հայտարարաւթյամբ.

«Ասեմ ավելին` Բենը լինելու է «Երեւի» հեռուստասերիալում: Սա անակնկալ էր, բայց Ձեզ համար այն բացահայտեցի»:

Today's most read news !
  • Շուշաննա Թովմասյանն ամուսնացել է
  • Արփի Գաբրիելյանը շիկահեր է դարձել
  • Մհերի ու նորածին որդու ջերմ լուսանկարը
All news
Comments